Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Ոստիկաններն անտարբեր են դարձել, որովհետև վատամարդ չեն ուզում դառնալ

Բավական ժամանակ է անցել, ինչ սկսել է գործել վարորդների կողմից կատարվող որոշ խախտումների չարձանագրումը կամ դրանց վերաբերյալ նկատողությամբ բավարարվելը: Սակայն այդ բարեփոխումների արդյունքները դեռևս դժվար է դրական գնահատել: Վարորդների կողմից անկանոն երթևեկությունն ու խախտումների թվի ավելացումը փաստում են այդ մասին:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության կողմից Ֆեսյբուք սոցիալական ցանցում հարցումներ են արվել: Դրանք նույնպես փաստում են թե՛ երթևեկության ավելի վտանգավոր դառնալու և թե՛ ճանապարհային ոստիկանների՝ սեփական աշխատանքում թերանալու մասին:

Հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի քաղաքական հայտարարության հիման վրա որոշ ուժային կառույցներ ինչ–որ ենթադրություններ են արել, բանավոր կերպով ճշտել են և դրա հիման վրա որոշում կայացրել, որ տուգանքների մի մասը չեն արձանագրելու տեսանկարահանող սարքերի միջոցով, իսկ ճանապարհային ոստիկանների կողմից էլ լինելու են բանավոր նկատողություններ: Սակայն ինչպես նա է նշում՝ բանավոր նկատողությունների պահը ընդհանրապես չի գործում: Ասում է՝ 100 ճանապարհային ոստիկանից մեկը կարող է 100 դրվագից մեկում ինչ–որ բան անի, այն էլ այն դեպքում, երբ ուրիշ ճար չունի:

«Ճանապարհային ոստիկանները բավական անտարբեր են դարձել փողոցներում, քանի որ հիմա վարորդներից որևէ ակնկալիք չունեն, չեն ցանկանում վատամարդ դուրս գալ: Այնպիսի տպավորություն է, թե դուրս են գալիս, իրենց աշխատանքային ժամանակը սպառում, գնում տուն: Սա նկատվել է 100–ավոր վարորդների կողմից:

Այսօր երթևեկության վիճակը վատացել է: Ավելի մեղմ պատժամիջոցներ կիրառելուց հետո երթևեկության որոշ մասնակիցներ սկսել են առիթից օգտվել, դրան գումարած՝ ոստիկանների անտարբերությունը: Այդ երկու գործոնի հետևանքով երթևեկությունն անկանոն է դարձել:

Մեր գրասենյակի կողմից արձանագրած փաստն այն է, որ ցանկացած փոփոխությունից հետո միշտ այսպես է լինում, լինում է թեթև ցնցում, որից հետո ամեն ինչ կրկին ընկնում է հունի մեջ: Պարզապես դեռ բավական ժամանակ չի անցել: Այդ որոշումները սպոնտան են, ինչ–որ հստակ ցուցումներ ու կառավարության որոշումներ դրանց վերաբերյալ չկան: Վարչապետը մեկ բան ասել է, պետական կառույցներն էլ փորձում են հաճոյանալ: Վարչապետն ասել է թալանի քաղաքականությունը թարգեք, հիմա փորձում են թարգել, որի ժամանակ կոռուպցիան արմատախիլ է արվում: Բայց այդ երկու լավ երևույթից վատ հետևանք է առաջանում, իսկ որոշ պետական կառույցներ անգործության են մատնվում»,– նշեց նա:

Խնդրի հետ կապված քննարկումներ ՃՈ–ի հետ եղե՞լ են հարցին պատասխանեց, որ քննարկումներ եղել են, բայց ոստիկանությունը հերքում է ոստիկանների անգործության մասին վարկածը, ասում են, թե ՃՈ–երը անընդհատ աշխատում են, բայց իրենք արձանագրած փաստեր ունեն, տեսա և ձայնանկարահանումներ:

Պեդանյանի խոսքով, չգրված օրենք կա, որն ասում է, թե կտրուկ փոփոխությունից հետո ցնցում է տեղի ունենում ու ժամանակի հետ ամեն ինչ գալիս ընկնում է իր տեղը: Երբ օրինականությունից են խոսում, պետք է պատրաստ լինեք նեղություն տալ ինքներդ ձեզ:

«Պետք է ոսկե միջին գտնել, որը հիմա փնտրվում է, ինչը դրսևորվում է վերահսկող կառույցի կողմից փոխզիջումներ անելով, տվյալ դեպքում 7–8 տուգանքի տեսակի փոխարինումը նկատողությամբ, բայց պետք է լինի նաև մյուս կողմի՝ վարորդների աջակցությունը, որը չկա:

Պետք է աշխատել հասարակական գիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Բայց նմանատիպ աշխատանքներ չեն տարվում: Պետական մակարդակով կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն: Իրազեկվածության մակարդակը բարձրացվի, քարոզչական գործընթաց լինի հեռուստաալիքներով, լրատվամիջոցներով տարբեր կառույցների կողմից: Եվ դա պետք է այնքան համոզիչ լինի, որ մարդիկ ուզենան փոխվել կամ ստիպված փոխվեն: Ենթագիտակցության վրա պետք է աշխատել»,– նշեց նա: 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ