Ի գիտություն բոլորին՝ էժանագին շահարկումներն այլևս դիտարժան չեն
Շահանե Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ մամուլում տարածվեց Գագիկ Ծառուկյանի օգնականի՝ Էդուարդ Բաբայանի ձերբակալության մասին լուրերը և դա տեղի ունեցավ կայծակնային արագությամբ: Այս փաստը թերևս պատահական չէր, քանի որ մինչդեռ ձերբակալության իրական լինել-չլինելու և մնացյալ հանգամանքների հետ կապված լուրերը հաստատվեին, որոշակի «շահառուներ» շտապեցին պղտոր ջրում ջուկ որսալ և քաղաքական երանգներ հաղորդել այս դեպքին: Վերոնշյալ քաղաաքական երանգներն անշուշտ ուղղված էին Գագիկ Ծառուկյանի՝ բարի համբավը խաթարելու նենգ գործին, և ովքեր որ նման հետին մտադրություններ ունեին, անմիջապես առիթը օգտագործեցին՝ հենց այդ ձևաչափում ներկայացնելով նրա օգնականի ձերբակալման լուրը:
Սակայն վերջիններիս համար ուրբաթը շաբաթից շուտ եկավ և օրվա ընթացքում իրար հետևեցին բացահայտումների շարք՝ տեսագրություններ և ձայնագրություններ, որոնք փաստեցին, որ «Օլիմպավանում» իրականում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, որ «ծեծկռտուքի» մասին լրատվամիջոցների կողմից տարածվածը ուղղակի հերյուրանք է: Եվ անգո միջադեպի պատճառով «տուժողի» կինը, հետո էլ հենց ինքը՝ Վյաչեսլավ Հարությունովը լրատվամիջոցներին հեռախոսային հարցազրույցի ընթացքում պարզաբանումներ արեցին այն մասին, որ ոչ մի տարաձայնություն, այն էլ ֆիզիկական բախումների մակարդակով տեղի չի ունեցել Ծառուկյանի օգնականի ու վերջինիս միջև: Իսկ մինչ այդ համացանցում տարածվել էր այն տեսանյութը, որտեղ Հարությունովը իր մարզիկ որդու համար դիմել էր Գագիկ Ծառուկյանին, հայտնվել էին կադրեր, որտեղ երևում էր, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ընդառաջել է Հարությունովին իր խնդրի լուծման հարցում, այլև տեղում նախարարին հորդորել է, որ նա անմիջապես ձեռնամուխ լինի փաստաթղթերի հետ կապված հարցերի կարգավորմանը: Իսկ այն , որ Ծառուկյանը մշտապես ընդառաջում է իրեն դիմող ցանկացած խնդիր ունեցող մարդու, դա գաղտնիք չէ, էլ չենք խոսում մարզաշխարհի հետ նվազագույն իսկ առնչություն ունեցող մարդկանց:
Հիմա ինչ է ստացվում՝ նախ իրավական առումով ոչ մի հիմք չունեցող ձերբակալություն է տեղի ունեցել: Քանի դեռ դատաբժշկական փորձաքննություն չի արվել ու հանգամանքերը չեն պարզաբանվել, շտապել են գնահատականներ հնչեցնել՝ անգամ Ծառուկյանի մասնակությունն են վկայակոչել: Այնուհետև մամուլում ամեն բան խառնել են իրար՝ ձերբակալություն և կալանավորում իրավական կատերգորիանների տարրական չիմացության դիրքերից և կամ միտումնավոր դրդապատճառով չզանազանցված ներկայացնելով:
Հետևաբար այս աժիոտաժը ունի քաղաքական հիմնքեր և նոր Հայաստանի գաղափարաբանությանը բոլորովին հակասում է այսպիսի գործելաոճն ու նմանօրիանկ երևույթների ուռճացված շահարկումնը: