Նախկինում կիրառված ոչ իրավաչափ և ռեպրեսիվ գործողություններց պետք է հրաժարվել
Երեկ վաղ առավոտից, հասարակական և քաղաքկան իրադարձությունների վերաբերյալ քննարկումները սկսվեցին տարածված կեղծ տեղեկատվությունից, ինչը կապված էր «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի հետ: Հերիք չէր միջադեպն աղավաղված էր, դեո մի բան էլ որոշ լրատվականներ և վերլուծաբաններ, փորձեցին դա քաղաքական աստառի տակ ներկայացնել: Տվյալ միջադեպն արհեստականորեն Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապելով, փորձ արվեց որոշակի քաղաքկան բնույթի ճնշումներ գործադրել: Սակայն ի հեճուկս նշենք, որ չեղած դեպքի կապակցությամբ հնարավոր չէ նման գործողություն իրականացնել, առավելևս երբ դա նակին համակարգի արատավոր գործելաոճի տարրերից է, ինչից ազատվելու համար էր նաև իշխանափոխությանն ուղղված ողջ գործընթացը: Հիմա փաստ է, որ այդ միջադեպի կապացությամբ Հարությունովն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ նա ուղղակի ընկել է և ոչ ոք կապ չունի իր ներկայիս կարգավիճակի հետ, իսկ ինչ վերաբերվում է դրան քաղաքական երանգներ հաղորդելու մտադրություն ունեցողներին, Հարությունովը հորդորել է դադարեցնել նմանատիպ որակումները, քանի որ դրանք իրականությանը չեն համապատսխանում: Այսքանով կարծես թե պետք է սահմանափակվեր այս պատմությունը, սակայն անհասկանալի և անտրամաբանական է մնում նույն դեպքի կապակցղությամբ ձերբակալված Էդուարդ Բաբայանի կարգավիճակը: Հերիք չի մի շարք խախտումներով է իրականացվել Բաբայանի ձերբակալությունը, դեռ մի հատ էլ միջադեպի վերաբերյալ իրականությունը պարզաբանելուց հետո, ազատ չեն արձակում: Առանց այդ էլ մի շարք անհասկանալի ուժեր, փորձեր էին անում այս թեմայով շահարկումներ անել, հիմա իրավապահների դանդաղկոտությունն առիթ է հանդիսանալու տվյալ բանսարկուներին շարունակել իրենց արշավն ընդդեմ անօրինական կերպով ձերբակալված և թեմայի հետ կապ չունեցող Էդուարդ Բաբայանի: Սա միանշանակ հակասում է նոր Հայաստանի սկզբունքայնությանը և նախկինում կիրառված ոչ իրավաչափ և ռեպրեսիվ գործողություններն այլևս չպետք է տեղ ունենան մեր նոր իրականության մեջ:
Նյութի աղբուրը` https://www.facebook.com/profile.php?id=100014455244119