Որոշ ուժեր ջանք չեն խնայում միջադեպը քաղաքականացնելու համար
Աշ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ՝ հուլիսի 3-ին, մամուլում և այլ լրատվամիջոցներում կայծակնային արագությամբ տարածվեց հերթական սուտ լրատվությունը։ Այս անգամ թիրախում հայտնվեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու վերջինիս օգնական Էդուարդ Բաբայանը։ ԱԱԾ-ի և Ոստիկանության մի շարք բացահայտումներից ոգևորված՝ հանրությունը սկսեց շահարկել նաև այս պատմությունը, հաշվի չառնելով, որ ի տարբերություն մի շարք քաղաքական գործիչների, Գագիկ Ծառուկյանը մշտապես եղել է հայ քաղաքացու կողքին և երբեք սկանդալային պատմությունների թիրախում չի հայտնվել։
Միգուցե շատերը հարմար առիթի էին սպասում ԲՀԿ կուսակցության անունը շահարկելու համար և, բնականաբար, չէին կարող առիթը բաց թողնել։ Դժվար է ասել, թե որ քաղաքական ուժերին կամ անհատներին էր ձեռնտու սուտ լրատվության տարածումը, բայց կարող ենք ենթադրություններ անել, թե ինչ շահեր է հետապնդում այս ներկայացումը։
Որոշ լրատվական կայքեր անդրադարձան այն հանգամանքին, որ ԲՀԿ կուսակցությունը հավակնում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստանալ ձայների մեծամասնությունը, բայց այս պատմությունը կարող է ճակատագրական լինել կուսակցության հետագա ընթացքի համար, որոշ կայքեր գրեցին նաև, որ Ծառուկյանը դուրս է գալու քաղաքականությունից, ինչը հատում է տրամաբանության սահմանը։
Այս սուտ լուրերի ու ենթադրությունների կոնտեքստում պարզ է դառնում՝ միջադեպը, որի հանգամանքները դեռ պարզված չեն, քաղաքականացվելու համար ունի հստակ նպատակ, իսկ նպատակին հասնելու համար որոշ ուժեր ջանք չեն խնայում։ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս գալու համար հիմքեր չունի և այս քաղաքական իրողության պայմաններում նմանատիպ պնդումները հակասում են նոր Հայատսանի գաղափարախոսությանը։
Ինչ վերաբերվում է Էդուարդ Բաբայանին, որի ձերբակալությունը ոչ իրավաչափ է, նա ևս որևէ առնչություն չունի դեպքի հետ և դա ապացուցող տեսանյութերն ու ձայնագրությունները ևս մամուում կան։ Նախաքնությունը ցույց կտա, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ովքեր են մեղավորները, իսկ նրանք, ովքեր ենթադրություններ են անում, լավ կլիներ ուսումնասիրեին դեպքի մանրամասներն ու հերքող ապացույցները։
Ամեն դեպքում քաղաքական ենթատեքստը անկհայտ է, ինչը վատ հետք է թողում Հայաստանը իրավական պետություն դարձնելու գործի վրա: