Քաղաքական պայքարի շոուները շարունակվում են
Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ամբողջ մամուլը, խոսքները մեկ արած, գրում էր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանի ձերբակալվել է, և «Օլիմպավանում» տեղի ունեցած ինչ-որ անհասկանալի միջադեպի մասին: Այս շինծու պատմության թնջուկը շատ արագ բացահայտվեց, թե' պատմության մեջ իբրև թե տուժողի կնոջ, և թե անձաբ Հարությունովի կողմից։ Ինչևէ սուտը միշը էլ կարճ կյանք ունի ու բացահայտման հակում։ Բայց այստեղ հատկանշականն այն էր, որ վաղ առավոտյան , երբ դեռ ասեկոսենեերի մակարդակում էին Ծառուկյանի օգնական Բաբայանի ձերբակալության մասին լուրերը, միանգամից ձեռնամուխ եղան թեմայի գերակտիվ շահարկմանը՝ դրան տալով բոլորովին ուրիշ նրբերանգներ։ Մասնավարապես քաղաքական ենթատեքստ որոնելով այնտեղ, որտեղ դրանք ի սպառ բացակայում են, թեման մեկնաբանեցին քաղաքական լույսի ներքո՝ խախտելով աբսուրդի բոլոր տրամաբանական սահմանները և աս ասոցացնելով անգամ Ծառուկյանի քաքականությունից հեռանալու սկիզբի հետ։ Ինչ խոսք, ծիծաղելի է և ինչ_որ տեղ նաև զայրացնող, երբ քաղաքական պայքարը աստիճանաբար վերածվում է շուոների, բայց էժանագին շուուները արդեն դիտարժան չեն....
Այսքանից հետո օդում կախված մնում է մի հարց. այս ճանապարհով ենք գնալու արտահերթ ընտրությունների. էլ ուր մնաց գաղափարական պայքարի ու ազնիվ ընտրությունների մասին մեր բարձրագոչ ճառերն ու ձգտումները....
Հ.Գ ինչ վերաբերում է վերոնշյալ միջադեպին, ապա կարող ենք ասել, որ Գագիկ Ծառուկյանին դիմած ցանկացած քաղաքացու խնդրանքը մշտապես բվարարվել է, էլ չենք խոսում մարզաշխարհի որևէ ներկայացուցչի մասին որոնց բոլոր առումներով աջակցել ու շարունակում է աջակցել Ծառուկյանը։Թող իզուր անհարկի շահարկմամ թեմա չդարձնեն այս խոսակցությունները և չփորձեն խաղալ Ծառուկյանի բարի համբավի հետ։