Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
uncategorized

Իսկապե՞ս Վազգեն Սարգսյանը նման բան էր ասել

Lragir.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե նրա շուրջ ձեւավորված քաղաքական եւ հասարակական մթնոլորտը չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննությանը։

«Երբ օդում առկախում են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, վերացնել, ցեղը ջնջել, դա արդարադատություն չէ, այլ ինքնադատաստան», ասել է նա։

Բայց այս հայտարարություններից հետո նա ասել է բաներ, որոնք «ջրում» են խնդրի իրավական կողմը: Լեւոն Բաղդասարյանն օրինակ ասել է, որ ազատագրված տարածքների ուղղակի կրողն է նաեւ Մանվել Գրիգորյանը։

Բացի այդ, նա հղում է արել Վազգեն Սարգսյանի հայտարարությանը Մանվել Գրիգորյանի մասին. «Արցախյան հերոսամարտի ժամանակ՝ 1994 թվականին, պատերազմի վաթսուն տոկոսը եղել է Մանվելի ուսերին»:

Իսկապե՞ս Վազգեն Սարգսյանը նման բան է ասել: Գուցե նկատի է ունեցել թալա՞նը, որի 60 տոկոսը հաստատ եղել է «նրա ուսերին», եթե ոչ ավելին: Հնարավոր է՝ Վազգեն Սարգսյանը համարժեք պատկերացում չուներ իրավիճակի մասին, կամ հենվում էր հենց Մանվելի զեկույցների վրա, ով նրա վստահելի մարդն էր:

Ղարաբաղում պատերազմի վեկտորը փոխվեց այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին հեռացրեց պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակեց Վազգեն Մանուկյանին: Միջին եւ բարձր օղակի հրամանատարները, որոնց ուսերին էր ռազմական գործողությունների ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը, նշում էին, որ Վազգեն Մանուկյանի օրոք իրավիճակը կտրուկ փոխվեց. Իրենց արդեն ոչ ոք չէր խանգարում, ժամանակին ստանում էին անհրաժեշտ ամեն ինչ:

Վազգեն Սարգսյանը վստահում էր Մանվել Գրիգորյանին, ով երկու ուղղությամբ՝ Հադրութում ու Մարտակերտում, այնքան էր տարված թալանով, որ իր հրամանատարության տակ գտնվող ուժերը սարսափելի կորուստներ էին կրում ռազմի դաշտում:

1993-1994թթ. ձմռան ամիսներին, Հորադիզի մսաղացների ժամանակ հարյուրավոր զոհեր եղան նրա հանցավոր գործունեության ու ոչ կոմպետենտության պատճառով: Իսկ 1994 թ. գարնանը Մարտակերտում նա փաստացի տապալեց մի օպերացիա, որով ծրագրված էր հայկական ուժերը դուրս բերել Միր-Բաշիրի ու Թարթառի ուղղությամբ: Ինքը Մանվելը ժամանակին արդարանում էր, թե «Շմայսին հարցրեք՝ ինչքան զոհեր էին լինում»:

Մանվել Գրիգորյանի պաշտպանը ճիշտ կանի մոռանա պատերազմի ու գեներալի «վաստակի» մասին եւ զբաղվի զուտ իրավական հարցերով: