Մանվելի հարսը լավ կաներ առաջնային նշեր հոր՝ Լեդի Հակոբի անունը
Մամիկոն Մամիկոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին շրջանում ԱԱԾ բացահայտումներից ամենաաղմկալին Մանվել Գրիգորյանին պատկանող պահեստից աշակերտների նամակներն ու «զինվորի բաժին» գրությամբ պահածոների հայտնաբերվածն էր:
Հանրության լայն շերտերը անարգանքի սյանը գամեցին «գեներալին», ով ապրիլյան պատերազմի ժամանակ սահման ուղարկվածն իրենով էր արել: Մնացած այլ անօրինական գործունեություններից զատ, Գրիգորյանի այդ քայլը ո՛չ ներման է արժանի, ոչ էլ որևէ մեղմացուցիչ հանգամանք կարելի է կիրառել:
Այս ամենից հետո գրառում է կատարել Մանվել Գրիգորյանի որդու կինը, ով փորձելով ինչ-որ կերպ մեղմացնել Գրիգորյանի կարգավիճակը, ավելի է բարդացրել իրավիճակը: Մասնավորապես գրառման մեջ Գրիգորյանի հարսը անուններ է տվել, թե իբր առաջինը նրանց էր հարկավոր ստուգել՝ նպատակ ունենալով շեղել դժգոհության սլաքները «գեներալի» վրայից:
Ի գիտություն «հարսիկի» պետք է նշենք, որ Գրիգորյանի արածը ոչ մի այլ թեմայով հնարավոր չէ փակել և նա պետք է պատասխանատվություն կրի օրենքի տառին համապատասխան, իսկ այն անունները որ մեջբերել է Գրիգորյանի հարսը, լավ կլիներ գոնե օբյեկտիվության համար չմոռանար նաև սեփական հորը՝ Լեդի Հակոբին: Ինչևէ այս շրջանում Գրիգորյանի անունը «սրբացնելու» բոլոր փորձերը նրա մերձավորների կողմից արժանանալու է հանրության կոշտ արձագանքին և եթե չեն ցանկանում կրակի վրա յուղ լցնել, լավ կանեն լռել և հետևել դեպքերի զարգացմանը՝ օրենքի դաշտում իրականացվող:
Հ.Գ. Հիշե՛ք իրավիճակ է փոխվել, «գեներալ» Մանվելն այլևս արտոնյալ չէ...