«Հրապարակ» թերթը ինքը իրա գլխին սարքել ա
Մարգարիտա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես որ ասում էի «Հրապարակ» թերթը ամենաանկապ թերթերից ա չէիք հավատում։ Էն օրը նենց բան ա ախր գրել, որ լուրջ թերթը կյանքում նման բան չէր գրի։ Ինքը իրա գլխին սարքել ա։
Օրինակ լուրջ թերթը կգրե՞ր որ իր տեղեկութուններով ԱԱԾ-ն հեսա այցելելու ա Տարոն Մարգարյանին ու Գագիկ Ծառուկյանին, որովհետև իրանք ամենաբարձր վարկանիշն ունեն, ու իրանց հորդորելու ա, որ ընտրություններին չմասնակցեն։
Նիկոլ Փաշինյան ջան, անվանդ հետ խաղում են, մի հատ զբաղվի էս թերթով։ ԱԱԾ, «Հրապարակ» թերթը քեզ սարքել ա մահակ, սաղին քեզանով ա վախացնում, շանտաժ ա անում քո անունից, ու իբր տեղեկություններ ունի, թե հաջորդը ում ես «այցելելու»։ Աչքիս մի հատ իրանց այցելես, որ հասկանան ու մյուս անգամ տենց դեբիլություններ չգրեն, թե չէ սրանք լրիվ արդեն չափերը անցել են։