Հակահեղափոխությունը ոնց որ «Հրապարակ» թերթից ա սկսում, հը՞
Արտակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկու օր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ԱԱԾ-ն շուտով այցելելու ա Տարոն Մարգարյանին, որովհետև ինքը ամենաբարձր վարկանիշ ունեցող ՀՀԿ-ականն ա, հետո էլ՝ թե Գագիկ Ծառուկյանին, որովհետև ինքն էլ բարձր վարկանիշ ունի, ու հորդորելու ա, որ ընտրություններին չմասնակցեն, քաղաքական հավակնություններ չունենան։
Հետարքքիր ա «Հրապարակ» թերթում գոնե մի հոգի խելքը գլխին մարդ կա՞ որ սրանց հուշի, որ ձեր գրածը բացահայտ ապօրինի բան ա․ ԱԱԾ-ին սարքել եք շանտաժի գործի՞ք, ԱԱԾ-ն ա որոշելո՞ւ թե ով մասնակցի ընտրությանը, ով չէ, թե՞ Սահմանադրությունը։ Թե՞ ԱԱԾ-ն հին Հայաստանի Սերժն ա, որ որոշի, ով կարա զբաղվի քաղաքականությամբ ով չէ։
Աչքիս հակահեղափոխությունը հենց «Հրապարակ» թերթից ա սկսեմ, եթե հիմիկվանից սենց բաներ են գրում։ Պարոն վարչապետ, ուշադիր եղեք էս թերթին։ Սրանք Ձեր անվան հետ են խաղում։