Դժվար չէ կռահել, թե ինչ անգո կազմակերպությունների նախագահ է այս շարքային դրամաշորթը
Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էպիտաժային անցյալ ունեցող Տիգրան Հովհաննիսայնը, ով հանդիսանում է «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ, լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հիվանդ երևակայության հերթական ռեկորդն է սահմանել։
Մասնավորապես՝ նա թե՛ որոշակի պատվերի շրջանակներում, թե՛ ինչ – ինչ երևակայական նյուանսներից դրդված՝ ինչ-որ պլենդուզային մակարդակի գնահատականներ է տվել ներքաղաքական իրավիճակին ու խոսքի ամենից մեծ ու ամենից դատարկ չափաբաժինը ուղղել է գործարար Գագիկ Ծառուկյանի կողմը։ Տիգրանը հակումներ ունի հենց Գագիկ Ծառուկյանի մասին խոսելու, քանի որ պնդում է, որ մի ժամանակ Աբովյանում իր սկսած անհայտ բիզնեսին համար Ծառուկյանը ստեղծել է խոչընդոտներ, իր խոսքով ասած՝ «ջարդ է իրականացրել»։ Իրականում չկա նման բան ու չէր էլ կարող լինել։ Պարզից էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի վերոնշյալ երթուղու հետ ու դա գիտի յուրաքանչյուր ոք։ Իսկ երբ Տիգրան Հովհաննիսյանը խոսում է ԱԱԾ-ն ստուգումներ իրականացնելու մասին , չի մտածում արդյոք, որ այդպիսի ստուգումներ կարող են իրականացվել հենց իր՝ անցյալում ծավալած գործունեության մեջ, ու հետաքրքիր կլինի իմանալ՝ այդ ինչ անգո միությունների անգո նախագահ է վերջինս։ Երբ մի ժամանակ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ էր իրեն հռչակել, ու «իրավապաշտպան» ձևանալով վարորդների անունից խոսելու համար գումարներ էր հավաքում, ինչպես նաև «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» գոյութոյւնը, որը հայտնի չի՝ ինչ խաբեությամբ է զբաղված։
Հետևաբար՝ այս մարդու ասածները ծայրից ծայր զրպարտանք են, իսկ նա հաճախ է հանդես գալիս անձի մասին զրպարտիչ հայտարարություններով։ Արդար կլինի, որ այս մարդը մեկ անգամ պատժվի, մեկ անգամ կրի պատասխանատվություն իր խոսքերի համար, որպեսզի հաջորդ անգամ խոսելուց առաջ չըտրվի երևակայությանը և մարդկանց հեղինակության հետ չփորձի խաղալ։ Այսքանից հետո մնում է հորդորել, որ Տիգրանի նման շարքային թափթփուկների ասածները ունեն զրոյականից էլ ցածր արժեք ու մեր ասուլիս կազմակերպողները լավ կանեն այս ամեն անգամ փոփախված կարծիքով անձնավորությանը հարթակ չտրամադրեն։