Հոգեբուժարանի պացիենտների ասածները չեն կարող ազդեցություն ունենալ մարդկանց բարի համբավի վրա
Գևորգ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ոմն Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյան, ով հայտնի է իր ոչ ադեկվատ վարքագծով, կարծիք է հայտնել առհասարակ բարեգործության և ԱԺ-ում այսօր քննարկված «Բարեգործության մասին» օրենքի վերբերյալ, որոնք ուղղված էին Գագիկ Ծառուկյանի և «Ծառուկյան» խմբակցության դեմ:
Տիգրանին ճանաչողները միանշանակ կփաստեն, որ նա շարքային շառլատան է և ուղեղի հետ կապված խնդիրներ ունի: Վիրավորական և անհիմն խոսքերի շարանը, որը վստահ ենք այս սրիկայի դեպքում ուղղակի հորինված է, զրպարտիչ խոսքեր են, իրականության հետ համապատսխանող տառ չկար անգամ: Ինչ կապ ունեն կարամելի Հարութն ու Լեդի Հակոբը Ծառուկյանի հետ ինչպես այս ծալապակասն է ասում:
Ինչ-որ պատմություններ է հորինել, անուններ է մեջբերում, որոնք բացարձակ կապ չունեն իրար հետ: ստերի շարանը սկսում է հենց նրանից, երբ այս լպրծունի խոսքով իբր թե նա անձամբ է հանդիպել Գագիկ Ծառուկյանին և որոշակի խոսակցություն ունեցել այդ թեմայով, սակայն իրականում բոլորին էլ պարզ է, որ սրա նման թափթփուկն անգամ Գագիկ Ծառուկյանի շեմին մոտիկ չէր կարող գնալ, էլ ուր մնաց հետը զրուցեր:
Ինչևէ ոչ վաղ անցյալում, այս փորսուղը, բնականաբար էլի ինչ-որ պատվերի շրջանակներում նորից հերյուրանքներ էր տարածել Ծառուկյանի հասցեին, սակայն անմիջապես հետո, երբ հասկացել էր իր քայլերի անպատասխանատու և ոչ իրավաչափ լինելը, հերքել էր ինքն իրեն և ասել, թե թյուրիմացաբար է քննադատել Գագիկ Ծառուկյանին: Հիմա նմանատիպ մանկամիտին հարիր արդարացումներով մեղանչող Տիգրանչիկը, կրկին հանդգնել է նույն գետը երկրորդ անգամ մտնել:
Բավականին ուշացած պատվեր էր սա իրականում, քանի որ «Բարեգործության մասին» օրենքն արդեն իսկ քննարկվել է, բոլոր լսումներն իրականացվել են, վաղն էլ քվեարկություն է լինելու, իսկ Տիգրանչիկը, իր պնդմամբ նեղվել է «Ծառուկյան» խմբակցության քամելեոն ելույթներից և որոշել է բարձրաձայնել: Ամբողջ էությամբ քամելեոնը հենց ինքն է, քանի որ վայրկյանական փոխում է կարծիքն ու դեմ է գնում իր իսկ համոզմունքներինն:
Այս կլյաուզնիկի պնդմամբ, նա անգամ ԱԱԾ-ին է դիմել և քանի որ խոսք գնաց, շատ ավելի լավ կլինի, որ ԱԱԾ-ն ընթացք տա այս ամենին և այդ ժամանակ արդեն բոլորը կհասկանան, որ սա շարքային շանտաժիստ և բանսարկու է, ով մարդկանց նկատմամբ սադրիչ ու կեղտոտ պատվերներ է կատարում գումարի դիմաց և այդ դեպքում ԱԱԾ-ն նրան շատ հանգիստ կարող պատասխանատվության ենթարկել զրպարտանք տարածելու մեղադրանքով:
Սրա նմանները վարակիչ հիվանդության նման մի բան են, եթե դեմը չառնես կտարածվի, ինչը կարծում ենք անթույլատրելի է: Եվ եթե այսօր այս գործիքի թիրախը «Ծառուկյան» խմբակցությունն է, վաղը կարող է լինել ցանկացած մեկը: Պետք է սրանց օրենքի ուժով պատժվեն, թե չէ փողի հոտը որ առնում են, ինչ ասես որ չեն խոսա: