Լրագրողական մանիպուլացիան բացահայտվեց
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իշխանափոխությունից հետո Ծառուկյան-Փաշինյան հարաբերություններում լարվածություն մտցնելու գործընթացին լծված լրատվականներից մեկը, որի մոտ այդպես էլ ոչ մի տեսանելի արդյունք այդպես էլ ի հայտ չեկավ, այս անգամ էլ «Բարեգործության մասին» օրենքի շուրջ քննարկումների շրջանակներում, կրկին փորձ է անում ինչ-որ շոուներ կազմակերպել, այն ներկայացնելով հանրությանը բոլորովին այլ ռակուրսից: Օրինագծի շրջանառության մեջ դրվելուց հետո, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, մարզաշխարհի ներկայացուցիչները, ինչպես նաև բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, ովքեր հանդիսանում էին շահառուներ, արտահայտեցին իրենց դժգոհություններն ու հիմնավորեցին դրանք: Մասնավորապես «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները օրինագծի վերաբերյալ արտահայտվելիս բավականին կոռեկտ և տրամաբանական հարցադրումներ բարձրաձայնեցին, որոնք հնչեցին նաև և քննարկվեցին հանձնաժողովում կայացած նիստի ժամանակ, որն էլ արդեն իսկ ենթադրում էր, որ այդ մտահոգություններն ու առաջարկություններն արժանացել են համապատասխան շրջանակների ուշադրությանը և հաշվի են առնվելու բուն գործողություններն ու խորհրդակցական հանձնաժողովը կազմելու ժամանակ: Այս համատեքստում էլ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ տրամաբանական է, որ կփոխվեր, ինչն էլ վերոնշյալ կայքը փորձել է շահարկման առիթ դարձնել և այլ երանգավորումներ է տվել դրանց: Ինչևէ դա չէ կարևոր, կարևորը որ թեման արծարծվեց և տրվեց օբյեկտիվ գնահատական, ինչն էլ հանգեցնելու է օրինագծի առավել խորքային ուսումնասիրության և հարկ եղած դեպքում ականատես կլինենք նաև փոփոխությունների:
Տվյալ կայքը կրկին սայթաքեց և կրկին հայտնվեց բավականին զավեշտալի՝ իրենց համար արդեն սովորական դարձած իրավիճակում: