Գագիկ Ծառուկյանի որդին օրենքով սահմանված կարգով ունի տարկետման իրավունք
Կայքերից մեկում տարածված այն տեղեկատվությունը, թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարություն՝ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունքի խնդրանքով՝ ընդամենը ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու անիմաստ ու ապարդյուն փորձ է: Մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նվեր Ծառուկյանը, ուսումը ստանալով անվճար համակարգում, այսպես թե այնպես մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք: Սակայն օրենքով սահմանված կարգով, ինչպես այլ մարզիկների և այլ մարզաձևերի ներկայացուցիչների համար, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարություն: Հերթական անգամ կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ սենսացիոն նյութի որոնումներում չկորցնել մասնագիտական խիղճը, և տեղեկատվությունը ճշտել հրապարակելուց առաջ. այլապես, ինչպես միշտ, հայտնվելու են ծիծաղելի վիճակում: