Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Socity

Դոն Պիպոյի սարքած գործի արդյունքով ամուսինս կալանքի տակ է. Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի լրագրողներ, վերջին շրջանում լրատվամիջոցներում բավական ակտիվորեն քննարկվում է Արթուր Ասատրյանի /հետագայում դոն Պիպո/ դեմ կազմակերպված սպանության փորձի նախապատրաստման գործը:
Քանի որ հանդիսանում եմ գործով ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի կինը և բազմաթիվ լրատվամիջոցներից տարբեր զանգեր եմ ստանում՝ գործի հանգամանքների պարզաբանման վերաբերյալ, հետևաբար յուրաքանչյուր լրագրողի անհատական չպատասխանելու համար, ներկայացնում եմ գործի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը:
Այս նյութով կիսվելուս նպատակն է հանդիսանում նաև ցրելու դոն Պիպոյի անձի շուրջ ստեղծված այն պատրանքային միֆը, համաձայն որի՝ նա իր կողմից սպասարկվող լրատվամիջոցներով ներկայանում է որպես բարեգործ, բարերար, Էջմիածնի փրկիչ, իսկ իրականում այն անձն է, որի ապօրինի գործողությունների հետևանքով իմ մանկահասակ երեխան առ այսօր դեռևս չի տեսել իր հորը:

Միաժամանակ նշեմ, որ բավական երկար ժամանակ չեմ խախտել լռությունը, չեմ ներկայացրել իրականությունը՝ չխոչընդոտելու համար իրականացվող քննությունը և հոգուս խորքում հավատալով, որ ճշմարտությունը կբացահայտվի ու հանիրավի կալանքի տակ գտնվող ամուսինս ազատ կարձակվի: Սակայն այն ինչին ականատես եղա իրականացվող նախաքննության ընթացքում ցրեցին իմ այդ ենթադրությունները և հիմա հավատացած եմ, որ դոն Պիպոն իր ենթադրյալ ազդեցությունը կարողանալու է գործադրել նաև դատարանի վրա և ես չեմ ակնկալելու արդարացի ու օբյեկտիվ դատավճիռ:

Ոչ ես, ոչ ամուսինս երբևիցե չենք ճանաչել այդ անձնավորությանը, երբևիցե որևէ տեսակի ուղղակի կամ միջնորդավորված շփում կամ առնչություն չենք ունեցել նրա հետ և անձնական որևէ խնդիր նրա դեմ չունենք, պարզապես տեղի է ունեցել սխալ դերաբաշխում և անձը ով առաջինը պետք է գտնվեր անազատության մեջ՝ ամբաստանյալի կարգավիճակում, ներկայումս գործով տուժող է:

Իրականությունը կայանում է նրանում, որ 2017թ մայիսի 20-ին, դոն Պիպոյի զինված անձինք ավտոմեքենայով առևանգել են գործով մյուս երեք ամբաստանյալներին, երեք օր շարունակ պահել անազատության պայմաններում: Այդ ընթացքում նրանց նկատմամբ կիրառվել են անօրինակ հոգեկան ու ֆիզիկական բռնություններ: Դրա վկայությունն է նրանց վերաբերյալ ստացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններն, ըստ որոնց նրանց մարմինների վրա առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ հասցված բութ և սուր կտրող-ծակող գործիքների գործադրմամբ:

Այդ երեք օրերի ընթացքում գործով մյուս երեք ամբաստանյալներն այնպիսի ճնշումների են ենթարկվել, որոնք իրենց բնույթով աննախադեպ են:

Նրանցից ստանալու համար իրենց անհրաժեշտ ու ցանկալի տեղեկությունները, դոն Պիպոն ու նրա զինված բանդան ամբաստանյալներին սպառնացել են ոչ միայն ֆիզիկական ոչնչացմամբ, այլև խոստացել, որ օրինակ՝ անմիջապես, նույն օրը կառևանգեն նրանցից մեկի դստերը և իրենց աչքի առաջ սեռական հարաբերություն կունենան նրա հետ: Նշված օրինակը հոգեկան կտտանքների եզակի դեպքը չէ, այլ այդպիսիք բազմաթիվ են եղել;

Ի վերջո չդիմանալով իրենց նկատմամբ իրականացվող անտանելի բռնություններին ամբաստանյալները պատմել են, որ իբր իրենք նախապատրաստել են սպանություն դոն Պիպոյի նկատմամբ, որը պետք է կազմակերպեր Զոհրաբ Ղումաշյանը, իսկ նրան այդ պատվերը տվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձ: Այդ անձի անունը շեշտել են դոն Պիպոն ու նրա բանդան և պնդել, որ ամբաստանյալները կրկնեն հենց այդ անձի անունը: Տանջանքների արդյունքում ստացված ողջ խոսակցությունը դոն Պիպոն տեսանկարահանել է իր հեռախոսով և տեսագրությունը փոխանցել իրավապահ մարմիններին, որը սակայն մեզ չի տրամադրվել:

Դոն Պիպոյի ու նրա մարդականց կատարած գործողությունների արդյունքում գործից մաս է անջատվել, սակայն դոն Պիպոյին մինչ այժմ որևէ դատավարական կարգավիճակ չի տրվել, նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել և նա ոչ միայն ազատության մեջ է, այլև ներկայանում է որպես ազգի փրկիչ և հավականում ինչ ինչ պաշտոնների:

Այդ կտտանքների արդյունքում ստացված ցուցմունքներով է, որ ամուսնուս մեղադրանք է առաջադրվել և թեպետ նախաքննության ընթացքում հետագայում հերքվել է քրեական հեղինակության կողմից ամուսնուս պատվեր տալու հանգամանքը, այնուամենայնիվ առ այսօր էլ Զոհրաբ Ղումաշյանի մեղադրանքում առկա է այն կետը, որ իբր նա պատվեր ստացել է անհայտ անձից:

Ներկայումս միայն Պիպոյի կազմակերպած ու սարքած գործի արդյունքներով է, որ ամուսինս կալանքի տակ է»: