Զլատոուստում հանդիսավորությամբ բացվեց հայկական խաչքար
Զլատուստի քաղաքային խորհրդի ղեկավար Վյաչեսլավ Ժիլինի հրավերով Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում էին՝ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավոր Լուիզա Սարգսյանն ու Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, որոնք մասնակցեցին միջազգային կլոր սեղան քննարկմանն ու հայկական Խաչքարի բացման արարողությանը:

Բացման պաշտոնական արարողությունն ընթացավ հատուկ կարգի համաձայն՝ հոգևորականների կողմից անցկացվեց կրոնական ծիսակարգ և ներկաների համար կազմակերպվեց հայկական մշակութային միջոցառում:

Վահե Էնֆիաջյանն իր խոսքում առանձնակի կարևորեց Հայ-ռուսական բազմադարյա պատմական կապն ու վստահեցրեց, որ այն լինելու է շարունակական ի շահ մեր ժողովուրդների և պետությունների: Լուիզա Սարգսյանն իր հերթին խորհրդանշական համարեց Զլատոուստում Խաչքարի տեղադրելու փաստը, որը հանդիսանում է Ռուսական հոգևոր կենտրոններից մեկը և ունի հարուստ պատմություն:
Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը ընդգծեց. «Հայերիս համար Խաչքարն ընկերության խորհուրդ ունի, այն կարծես հայրենիքի մի մասնիկը լինի: Խախքարը դա հավատքն է դրված քարի մեջ»:

Զլատուստի քաղաքային խորհրդի ղեկավարի Վյաչեսլավ Ժիլինի խոսքով՝ Խաքարը տեղադրում են սուրբ հողի վրա, և այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է Ռուս-հայկական հարաբերությունների բարձր մակարդակը:
Միջոցառմանը ներկա ՌԴ այլ բարձրաստիճան քաղաքական և հասարակական գործիչները նույնպես կարևորեցին հենց Զլատոուստում Խաչքարի տեղադրման փաստը, որը խոսում է մեր երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների մասին:
Ի դեպ, Խաչքարը 2010թ.-ին ընգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում:
