Քարոզչամեքենայի հերթական պառակտիչ գործունեությունը պարալիզացված է
Մակար Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին օրերին հայտնի քարոզչամեքենան գործի դնելով մեդիադաշտի իր որոշ յուզեռների՝ անթաքույց գրոհ են սկսել Գագիկ Ծառուկյանի ընկերություններում ստուգումներ անցկացնելու ուղղությամբ։
Բոլոր հասկանալի պատճառներով թիրախավորելով Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի համագործակցությունը՝ որպես հաղթանակի ու դրա հետագա ամրապնդման առանցք, վերջիններս, յուրային քաղաքագետների, ֆեյքերի, իրենց ենթակա կայքերի ու թերթերի բոլոր ռեսուրսներն օգտագործելով, փորձեցին հայթայթել այս համագործակցությունը խոչընդոտող հանգամանքներ, ու մատուցեցին հասարակությանը՝ իրենց համար շահավետ լույսի ներքո։
Դրանցից մեկը, «Արարատ» ցեմենտի գործարանի թեմայի շահարկումն էր, որը նպատակ էր հետապնդում Գագիկ Ծառուկյանին ներկայացնել որպես մոնոպոլիստ ցեմենտի արտադրության ոլորտում։ Իսկ իրականում սա այնքան աբսուրդային էր, որ քարոզչամեքենան հայտնվեց հերթական ծիծաղելի վիճակում, քանի որ ցեմենտի արտադրությամբ զբաղվող 4 գործարանի առկայության ֆոնին մենաշնորհի հանգամանքը անգամ հերքելու կարիք չկար։
Բայց սա կարծես նրանց համար բավական չէր։ Վերջին օրերին պետական վերահսկողություն իրականացվող մարմինների կողմից արվող ստուգումները հերթական ու լավագույն առիթը տվեցին, նորից Գագիկ Ծառուկյանին անդրադառնալու համար և հերթական անգամ փորձ կատարելով սեպ խրել Փաշինյան-Ծառուկյան համագործակցության միջև։
Ինչ խոսք, սա տկարամտության ու մաղձոտ պատվերի դրսևորման գագաթնակետն էր, որի պատասխանը լավագույնս կարող էր տալ հենց Գագիկ Ծառուկյանը, ինչը և արեց երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։
Գագիկ Ծառուկյանը նախ անդրադարձավ հարկային ստուգումներին՝ հստակ ընդգծելով, որ իրեն պատկանող ընկերություններում մշատպես եղել են ստուգումներ, բավական է վկայակոչել վերջին երկու տարիներին իրականացված «հարկային տեռոր» բնորոշումը ստացած ստուգումների մասին, որոնք մեկ տարուց ավել շարունակվեցին բոլոր ձեռնարկություններում։ Ծառուկյանը երեկ նշեց, որ իր հիմնարկների դռները մշտապես բաց են եղել և հիմա էլ բաց են՝ իր այս արտահայտությամբ «10-0» կատարելով քարոզչամեքենայի իրական և ֆեյք ներկայացուցիչներին։
Այնպես որ այս մեդիադաշտի արսենալի գործիքակազմը չի կարողացել ու չի կարողանա կատարել իր կազմաքանդիչ առաքելությունը՝ ուղղված Ծառուկյան-Փաշինյան տանդեմին, քանի որ այն ոչ միայն ժանգոտված է և չի աշխատում, այլև՝ բումերանգի էֆֆեկտ ունի։