Պղտոր ջրում ձուկ որսացողները ձախողվելու են...
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին օրերին, նախկին իշխանական նեղ շահերը սպասարկող լրատվականներն ու սոցիալական ցանցերի կեղծ ու «իրական» օգտատերերը, անընդհատ թմբկահարում են թեմաներ, ակնկալելով լարվածություն մտցնել Ծառուկյան-Փաշինյան համագործակցության մեջ:
Թեպետ օգտատերերի մեկ այլ հատված էլ, բայց արդեն իրական և ադեկվատ՝ բազմիցս փաստերով հակադարձում էին անտիժողովրդական շարժման հենասյուն ֆեյքերին, այդուհանդերձ սադրիչ գրառումները հայտնի քարոզչամեքենայի կողմից շարունակվում են, պարբերաբար մեջբերելով թե ինչու չեն ստուգվում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները:
Երեկ հունիսի 1-ին նվիրված միջոցառման ընթացքում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում վերջ տվեց, բոլոր այդ ուղղորդված դեզինֆորմացիաներին՝ հստակ ընդգծելով, որ իր հիմնարկությունների դռներն այդ առումով միշտ բաց են եղել և միշտ էլ ստուգվել են և հիմա էլ բաց են:
Սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ և նախկինում և ներկայում ստուգվել են հենց միայն Ծառուկյանին պատկանող հիմնարկությունները: Կհիշեք երևի ամենավառ օրինակը, երբ 2015-ի հայտնի դեպքերից հետո, ինչպիսի խորքային և ինչպիսի ագրեսիվ ստուգումներ էին իրականացվում Ծառուկյանի օբյեկտներում, որը տևեց շուրջ տարիուկես: Եվ որից հետո ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ որևէ էական խախտում չի հայտնաբերվել:
Բնականաբար հայտնի քարոզչամեքենան սպասարկողների հիշողությունները կարճ են կամ ուղղակի մանիպուլացիաների միջոցով փորձում են այլ կերպ ներկայացնել իրավիճակը:Մինչդեռ լավ կանեն, խոսեն նաև այն մասին թե ինչու,որոշ հիմնարկներում ավելի քան 30 տարի երբևէ ստուգումներ չեն անցկացվել:
Պարզ է, որ որոշ մարդիկ փորձում են սոցիալական ցանցերն օգտագործել իրենց նեղ անձնական խնդիրները սպասարկելու համար, սակայն պետք է հորդորեմ վերջիններիս որ անազնիվ ճանապարհ են ընտրել այդ ամենի համար, ուստի պետք չէ ավելորդ ջանքեր գործադրել պղտոր ջրում ձուկ որսալու համար, միևնույն է չի ստացվելու: