Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ նախարարի կոչը
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում աշակերտներին չնայել սերիալներ, քիչ ժամանակ տրամադրել սոցիալական ցանցերին, փոխարենը դիտել Boon TV։
Նա Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է. «Ես դեմ եմ սերիալների արգելմանը կամ փակելուն, բայց մենք զուգահեռ պետք է այլ բովանդակություն ստեղծենք, որ մեր աշակերտների համար հետաքրքիր լինի եւ դա սերիալներին, ըստ էության, փոխարինի։
Եթե մենք զուգահեռ աշխատանք տանենք եւ նոր բովանդակություն ստեղծենք, այդ սերիալները ռեյտինգ չեն ունենա, նայող չի լինի, հեռուստաալիքները չեն գնի ու չեն ցուցադրի, այլ դրա փոխարեն կլինեն կրթական ծրագրեր»։