Ահա թե որ ալկոհոլային խմիչքներն են ամենաուժեղ խումհարն առաջացնում
Mirror բրիտանական ամսագրի կայքում հրապարակվել է ալկոհոլային խմիչքների ցուցակ, որտեղ նշվում է, թե որքանով են խումհար առաջացնում: Ցուցակն, իհարկե, ամբողջական չէ, և որոշ կետերի հետ շատերը կարող են չհամաձայնվել:
Գարեջուր (գնահատականը՝ 4/10)
Այս խմիչքը չափավոր օգտագործելու դեպքում խումհար առաջանալ չի կարող:
Գարեջրի մեջ կա քիչ քանակությամբ ալկոհոլ և նաև այնպիսի նստվածքներ ու խմորիչներ, որոնք դանդաղեցնում են արյան մեջ սպիրտի ներթափանցման գործընթացը: Այս խմիչքի բաղադրության մեջ շատ ջուր է մտնում, այդ իսկ պատճառով մինչ Դուք խմում եք այն, սպիրտն այդ ընթացքում հասցնում է մարսվել:
Սպիտակ գինի (գնահատականը՝ 6/10)
Սպիտակ գինու կողմնակի ազդեցությունները առաջացնում են ստամոքսի գրգռվածություն (ինչպես հենց ինքը՝ խմիչքը, այնպես էլ դրա մեջ որպես կոնսերվանտ ավելացված սուլֆիտները):
Պղպջակավոր գինի (գնահատականը՝ 7/10)
Սա նույն սպիտակ գինին է, որի մեջ ուղղակի ավելի շատ խմորիչ կա, որոնք էլ իրենց հերթին պղպջակներ են առաջացնում: Գազերը նպաստում են սպիրտի՝ արյան մեջ արագ ներթափանցմանը, հետևաբար հարբածություն է առաջանում:
Օղի (գնահատականը՝ 3/10)
Քանի որ օղին նույնպես ջրին խառնած սպիրտ է, նրա ազդեցությունը նույնպես այդքան էլ ուժեղ չէ: Հետազոտողները զգուշացնում են, որ այս հատկությունը կպահպանվի, եթե օղին չխառնեք ալկոհոլային այլ խմիչքների հետ:
Ջին (գնահատականը՝ 4/10)
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ ինչպես օղին, սա նույնպես մաքուր ըմպելիք է: Ջինն ունի միզամուղ ազդեցություն, այսինքն՝ օրգանիզմը ենթարկում է դեհիդրատացիայի, իսկ դեհիդրատացիան առավոտյան գլխացավի գլխավոր պատճառներից է: Այս խմիչքը բարելավում է նաև լյարդի աշխատանքը:
Կարմիր գինի (գնահատականը՝ 7/10)
Կարմիր գինու մեջ սպիրտի պարունակությունն ավելի շատ է, քան սպիտակում, քանի որ դրա խաղողը հավաքում են այն ժամանակ, երբ այն ամբողջովին հասել է: Բացի այդ՝ խյուսի խմորումն ավելի երկար է կատարվում, դրա համար էլ մեթիլ սպիրտը կարմիր գինում մեջ ավելի շատ է: Իսկ վերջինս լյարդը դժվարությամբ է ընդունում:
Բրենդի և կոնյակ (գնահատականը՝ 9/10)
Բրենդին ստեղծվում է խաղողի մշակման արդյունքում, որն արդեն վատ է: Բացի այդ՝ այն պարունակում է 40% սպիրտ:
Բրենդիի մեջ մաքսիմալ քանակությամբ այնպիսի նյութեր կան, որոնք օգտագորելիս լյարդը դժվարանում է պատշաճ կերպով մշակել էթանոլը: Ինչքան հին է բրենդին, այնքան դժվար է այն յուրացվում:
Փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ բրենդին վիսկիի և ջինի համեմատ շատ ավելի ուժգին խումհար է առաջացնում:
Վիսկի (գնահատականը՝ 8/10)
Ալկոհոլային այս խմիչքը հայտնի է խումհար առաջացնելու իր հատկությամբ: Այն պատրաստվում է հացահատիկներից և պահվում է փայտե տակառների մեջ: Սակայն կախված նրանից, թե ինչ տեսակի հացահատիկից է պատրաստվում խմիչքը, դրա ազդեցության մակարդակը կարող է տատանվել: Օրինակ՝ եգիպտացորենից պատրաստված վիսկին ամենաթունդն է:
Շվեդ գիտնականները պարզել են, որ վիսկին արյան մեջ էթանոլի մակարդակը չափազանց արագ է բարձրացնում՝ այդպիսով հանգեցնելով ուժեղ հարբածության:
Մի այլ հետազոտության համաձայն՝ վիսկին 3 անգամ ավելի ուժգին խումհար է առաջացնում, քան օղին: