Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Հեղափոխությունից հետո չափազանց կարևոր է, որ ամեն մի պաշտոն, որը կհանձնվի այս կամ այն երիտասարդին, չդառնա փորձարկման և արկածախնդրության դաշտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ՀՀ կառավարությունում մեկը մյուսի հետևից նոր նշանակումներ արվեցին։ Հետաքրքիրն այն է, որ նրանցից մի քանիսը իրենց կյանքի երրորդ տասնամյակում գտնվող երիտասարդներ են և չունեն բավարար չափով աշխատանքային ու մասնագիտական փորձառություն նման պաշտոններ զբաղեցնելու համար։ Սա ունի թե դրական, թե բացասական կողմեր: Շատ կարևոր է, որ այս կամ այն երիտասարդին հանձնված ոլորտը չդառնա փորձարկման և արկածախնդրության դաշտ։ Ավելորդ է ասել, որ ստեղծված իրավիճակում նրանցից յուրաքանչյուրի սխալ քայլը չափազանց թանկ կնստի թե մեր հանրության բնականոն կյանքի, թե պետության ընդհանուր վիճակի վրա: Սա էլ իր հերթին նշանակում է, որ բոլորը՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, պետք է օգնեն նորանշանակ նախարարներին, որպեսզի նրանք հաջողեն:

Նոր նշանակումների հետ կապված հանրության քննադատություններն էլ էին բավականին զուսպ, չնայած որ հիացմունք չկար։ Ակնհայտ է, որ այս երիտասարդները, որ երեկ չէին էլ երազում իրենց կարիերայում նման թռիչքային վերելքի մասին, դեռ երկար ժամանակ իրենց հաջողության վրա զարմացած են լինելու, իսկ հետո, եթե իրենց անփորձության պատճառով բացթողումներ ունենան, դրանք բարդելու են իրենց նախորդների վրա. չէ՞ որ արդեն համընդհանուր համոզմունք է, որ ՀՀԿ իշխանության օրոք ոչ մի լավ գործ չի արվել, ոչ մի ձեռքբերում չի եղել։ Մյուս կողմից՝ տրամաբանական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմ է կազմում այն մարդկանցից, ովքեր եղել են իր կողքին, օժանդակել են այն ժամանակ, երբ շատերն անհավանական էին համարում ժողովրդական շարժման հաջող ավարտը։ Սակայն, արդյո՞ք բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողքին են եղել, բացարձակ անշահախնդիր են իրենց գործողություններում։ Սա կարևոր է, որպեսզի այս դժվարին պահին չլինեն մարդիկ, ովքեր իրենց ամբիցիաներն ավելի կկարևորեն, քան պետական շահը:

Վերջերս Հ1 հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման հյուր էր մի երիտասարդ, ով Նիկոլ Փաշինյանի թիմից է և «Ելք» խմբակցությունից՝ Երևանի ավագանու անդամ։ Այս երիտասարդ պաշտոնյայի կյանքն ու գործունեությունը մանրամասն ուսումնասիրելու դեպքում կարելի է բացահայտել բավականին հետաքրքիր փաստեր, որոնք երբեմն հակասում են Նիկոլ Փաշինյանի որդեգրած հակաօլիգարխիկ, ազնիվ, անշահախնդիր մոտեցումներին։ Վերոնշյալ հաղորդման ընթացքում տվյալ երիտասարդը հաստատեց այն փաստը, որ ինքը ցանկություն ունի դառնալ Երևանի քաղաքապետ։ Ի՛նչ խոսք, շատ լավ է, որ նա հավակնոտ ծրագրեր ունի, սակայն որևէ մեկը հարցրե՞լ է նրան, թե ինքը՝ որպես ավագանու անդամ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, ինչպես կուզեք անվանեք, որևէ բան արե՞լ է Երևան քաղաքի համար։ Վարչապետի թիմից ցանկացածը պետք է գիտակցի, որ այն, ինչ ներելի է վերջինիս, ներելի չի լինի իրենց, քանի որ իրենց կյանքով և գործունեությամբ դեռ շատ պետք է աշխատեն՝ շահելու այն հանրային վստահությունը, որ այս պահին ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երբ հազարավոր մարդիկ Հանրապետության հրապարակում պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը լինի իրենց վարչապետը, ընդունելի էր Նիկոլ Փաշինյանից լսել, որ ինքը ցանկություն ունի վարչապետ դառնալ։ Մնացած պաշտոնների պարագայում նույն մեխանիզմը չի կարող աշխատել. Այդ մարդիկ մոռանում են, որ չունեն հանրության նման աջակցությունը։ Հետագա բոլոր քայլերի իրականացումը հանրությունը վստահել է բացառապես Նիկոլ Փաշինյանին։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին, ապա հիշեցնենք, որ այդ պաշտոնն ընտրովի է, ինչպես նաև չկա դժգոհություն այս պահին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանից, ինչի մասին են փաստում թե հարցումները, թե բնակիչների մեկնաբանությունները և վերաբերմունքը: Ի դեպ, այն ձևակերպումը, թե երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, ուստի պետք է բոլորը փոխվեն, նույնպես սխալ է, ի վերջո աշխարհում կան բազմաթիվ ժողովրդավարական երկրներ, որտեղ գործադիր իշխանությունը ղեկավարում է մի կուսակցություն, մայրաքաղաքի ավագանին մեկ ուրիշ՝ բոլորովին հակադիր բևեռից և այսպես շարունակ: Իրական ժողովրդավարությունը հենց սա է, այլ ոչ թե մի կուսակցության կողմից մեկ այլ կուսակցությանն իշխանության տոտալ փոխանցումը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում