Վալերի Օսիպյանը կնշանակվի Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ տեղեկացրեց, որոշում է կայացրել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին նշանակել ՀՀ ոստիկանության պետ:
Վարչապետը նշեց, որ այդ նշանակումը նաեւ խորհրդանշական է: Հեղափոխությունից առաջ ինքը եւ Վալերի Օսիպյանը, քաղաքացիները եւ Վալերի Օսիպյանը գտնվում էին փշալարերի տարբեր կողմերում: Այս նշանակումը խորհրդանշելու է, որ բոլորն այլեւս միեւնույն կողմում են եւ փշալարերի կուլտորան պետք է վերացվի:
Կարճ ժամանակ անց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: