Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի Պարոն Վարչապետ, Մենք հեռավոր Սփյուռքի հայերից ենք, ովքեր, անձամբ կամ իրենց կազմակերպություններով, տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի մի օր Հայաստանն ազատվի իր շղթաներից: Եվ այդ օրը եկել է՝ շնորհիվ ժողովրդի հետ միասին Ձերտարած պայքարին, Դուք՝ ժողովրդի կողքին և Ձեր կողքին՝ ժողովուրդը, որին տվեցիք ինքնավստահություն և պայքարելու քաջություն: Եվ այս առաջին քայլը հաղթանակ է: Եվ Ձեր հաղթանակը գեղեցիկ է ու օրինակելի:
Ազատագրմաննուղղված Ձեր երթն արժանացավ համակրանքի, նույնիսկ հիացմունքի՝ ողջ աշխարհում: Մենք ողջունում ենք այս հիասքանչ հաղթանակը: Տոնախմբության այս օրերին , Պարոն Վարչապետ, մենք մտովի Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» հետ ենք: Նա երջանիկ պիտի լիներ այս ամենն ապրելով: Մեր մտքերը բոլոր նրանց հետ են, ովքեր իրենց կյանքը տվեցին այս օրվահամար, մեր բոլոր հարազատների, որոնք այլեւս մեզ հետ չեն: Կարծես թե կյանքը վերադարձրել է հայ ժողովրդին, ո՛ղջ հայ ժողովրդին, այն ամենն ինչ խլել էր նրանից, այն ամենն ինչ պարտական էր նրան: Տոնախմբության այս օրերին, Պարոն Վարչապետ, հրճվանքով ու մեծ ուրախությամբ ենք ողջունում երեկ երեկոյան քաղբանտարկյալներից առաջինի՝ Անդրեաս Ղուկասյանի ազատ արձակումը: Մեր մտքերն այսօր Գարեգին Չուքասզյանիհետ են, ով 14 օր է որ հացադուլի մեջ է։
Մեր մտքերը բոլոր մյուս քաղբանտարկյալների հետ են, որոնց խոստացել եք հնարավորինս շուտ ազատ արձակել, քանի որ նրանց արգելափակել են այն ուժերը, որոնց դուք հեռացրիք իշխանությունից:Նրանց տեղը Ձեր ու ժողովրդի կողքին է, որպեսզի , քայլ առ քայլ կառուցենք նոր, արդար, ազատ եւ անկախ Հայաստան: Անդրեաս Ղուկասյանն երեկ հայտարարեց, որ նոր Հայաստանն արդեն կա՛. «Ես բանտում էի մի՛ Հայաստանում ևազատ եմ արձակվել մի ուրի՛շ Հայաստանում:» Ձեզ ենք դիմում խնդրանքով՝ համաներում շնորհել բոլոր քաղբանտարկյալներին։ Հաջողություն ենք մաղթում, Հարգելի Պարոն Վարչապետ, Ձեր ապագա՝ Հայաստանում ու արտերկրում հուսադրող ու հուսալից առաքելության իրականացման գործում, հայտնելով մեր ողջ զորակցությունն ու լիակատար աջակցությունը : Ընդունեք, Պարոն վարչապետ, մեր ամենաբարձր գնահատանքի արտահայտությունը:
Փարիզ 8/05/2018
Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե (CSPPA)
Հայկական Վերածնունդ - Փարիզ Համագործակցություն Հայաստան Հարյուրների խումբ