Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Էլմոն Եղնուկյան. «Երկու շաբաթ առաջ կարծում էինք, թե հայրիկը դատվելու է ու 10 տարի նստի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հետ զրույցում Կարո Եղնուկյանի դուստրը՝ Էլմոն Եղնուկյանը, նշեց, որ շուրջ մեկ ամիս առանց հիմնավորումների հետաձգում են իր հայրիկի գործի դատական նիստերը:

Երեկ, երբ անմիջապես դատարանի դահլիճից ազատ արձակվեց քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը, շատերի համար արդեն հասկանալի էր, որ գլխավոր պատճառը երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն են: Դրանում կասկած լինել չէր կարող: Մոտ երկու տարի ձգվող դատավարության ընթացքում ոչ մի էական առաջընթաց չէր եղել, իսկ երեկ դատարանը ընդունեց Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Էլմոն Եղնուկյանի համար, ում հայրն այսօր նույնպես քաղբանտարկյալի կարգավիճակում է, սա շատ ուրախալի լուր էր, հաշվի առնելով երկրում ու քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդական զարթոնքը: Նա ասում է, որ հույս կա ոչ միայն կոնկրետ իր հայրիկի գործի վերաբերյալ, այլ նաև երկրի վիճակի բարելավման առումով: Կա նախկինում չեղած վստահությունն առ այն, որ ամեն ինչ լավ է լինելու:

«Երեկվա դեպքը շատ ուրախալի լուր էր, պատմական իրադարձություն, որովհետև նոր Հայաստանում առաջին անգամ քաղբանտարկյալի ազատ արձակումը շատ մեծ հնչեղություն ունեցող դեպք է: Բայց ես այդքան էլ օպտիմիստ չեմ այդ առումով: Դե, կարող է այս մի բանը արեցին, որպեսզի ձայններս կտրենք»,– նկատեց նա:

Ինչպես Էլմոնն է նշում, շատերը «Սասնա ծռերի» մասին ասում են` նրանք զենք են վերցրել, քաղբանտարկյալ չեն կարող համարվել: Չնայած դա իրականությանը չի համապատասխանում: Սա նա ասում է ԵԽԽՎ–ի չափանիշների համաձայն:

«Քանի որ հայրիկի գործը կցված է «Սասնա ծռերի» գործին, մի փոքր բարդ է առանձնացնել այդ գործերը: Մենք միջնորդություն ներկայացրել էինք՝ հիմնավորելով, որ այդ մեծ գործի մեջ Եղնուկյանին մի քանի էջն է վերաբերվում: Սակայն այդ միջնորդությունը մերժվեց:

Ուղղակի այստեղ շատ հարցեր կան՝ կառանձնանցե՞ն հայրիկի գործը «Սասնա ծռերի» գործից, նորմալ կքննե՞ն միջնորդությունները, թե՝ ոչ: Հույսը մի փոքր ավելացել է, բայց քանի որ նա «Սասնա ծռերի» գործի հետ կցված է որպես օժանդակող, մի փոքր բարդացնում է իրավիճակը: Վերջիվերջո ոստիկաններ են սպանվել: Պետք է պարզաբանվի ողջ իրողությունը, որը մի փոքր ավելի երկար գործընթաց է:

Հուսով ենք, որ կկարողանանք կրկին միջնորդություն ներկայացնել գործը առանձին քննելու վերաբերյալ կամ խափանման միջոցը փոխելու մասին: Հայրիկը փախչելու մտադրություն չունի, ինչը նա բազմիցս նշել է իր հոդվածներում»,– ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե երեկվա դեպքից հետո, կարող ենք ասել, որ Հայաստանում այլևս վերականգնվում է արդարադատությունը, Էլմոնը պատասխանեց, թե դեռ շուտ է խոսել Հայաստանում արդարադատության վերականգնման մասին:

«Արդարադատության վերականգնումը մեկ օրվա կամ մեկ շաբաթվա գործ չէ: Այստեղ պետք է ողջ համակարգի, կադրերի փոփոխություն լինի: Շատ բարդ գործընթաց է և շատ ժամանակ է պահանջում: Ակնկալել և հույս ունենալ, որ այսօրվանից ամբողջ դատական համակարգը լիովին աշխատելու է, կարծում եմ, հեքիաթի հետևից ընկնել է, դեռ շատ հեռու ենք դրանից:

Բայց երկու շաբաթ առաջ մենք կարծում էինք, թե հայրիկը հաստատ դատվելու է և մի 10 տարի նստի: Հիմա այլևս այդպես չենք մտածում: Այդ միտքն արդեն ի չիք դարձել: Հիմա պարզապես մտածում ենք, դե լավ մեկ ամսից է բաց թողնվելու, թե երկու»,– ասաց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում