Գեորգի Կուտոյանը հրաժեշտ է տվել ԱԱԾ աշխատակիցներին. իսկ ԱԱԾ–ն իբր հերքում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կիրակի երեկոյան, «Փաստի» աղբյուրների հավաստմամբ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ԱԱԾ ընդունելությունների տանը (Մոնումենտ, Բաբայան փողոց) հրաժեշտի ֆուրշետ է կազմակերպել ԱԱԾ կենտրոնական ապարատի աշխատակիցների համար:
Նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, շնորհակալագրեր և նվերներ է հանձնել որոշ պաշտոնյաների և հայտարարել, որ հրաժեշտ է տալիս պաշտոնին:
Կուտոյանի հրաժարականի մասին առայժմ պաշտոնապես չեն հայտարարում:
Այս նյութը երեկ տեղադրվել էր մեր թերթի՝ Past.am կայքում:
ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը, հերքելով լուրը, նշել էր. «Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»:
Հարգելի ԱԱԾ, մենք չէինք գրել, թե Կուտոյանը ազատման դիմում է տվել, գրել ենք, որ հրաժեշտի միջոցառում է անցկացրել, իսկ դիմումը կարող է գրել վաղը, մյուս օրը, երեք օր անց... կամ՝ չգրել, նայած Ազգային ժողովում ինչ որոշում կկայացվի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում