Լոնդոնի օդանավակայանում 50 կոկորդիլոս են որսացել
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում 50 կոկորդիլոս են որսացել: Կենդանիները պատկանում էին վայրի կենդանիների տեղափոխման կարգը խախտած անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Լենտա»-ն, այս մասին հայտնում է BBC-ն:
Կենդանիները տեղափոխվում էին Մալազիայից Մեծ Բրիտանիա՝ բուծելու, ապա հետագայում որպես մսամթերք օգտագործելու նպատակով:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ կենդանիների համար նոր բնակության վայր կգտնեն: