Հեռուստասերիալներում խաղացած դերասանը, ով կասկածվում է Երևանում առանձնակի դաժանությամբ երիտասարդ տղային սպանելու մեջ, չկարողացավ Շենգավիթի ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել. նրան այսօր տեղափոխելու են դատարան (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ մայիսի 4-ին Շենգավիթի վարչական տարածքում առանձնակի դաժանությամբ սպանության փաստով հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Դավիթ Սարգսյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, սակայն Երևան քաղաքի Սիսակյան թաղամասում բնակվող 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում