Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
uncategorized

«Հայաստանի վարկանիշը պետք է կապիտալիզացնել ի շահ Հայաստանի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, այսօրվա դրությամբ կարո՞ղ ենք ասել, որ հայ ժողովուրդը վերջապես հաղթել է, և մայիսի 8–ին տեղի կունենա այն, ինչին սպասում է նա, թե՞ ՀՀԿ–ի վերջին հայտարարությանը լիովին վստահել պետք չէ:

– Հանրության մեջ իշխող կուսակցության հանդեպ տոտալ անվստահություն կա: Հասկանում եմ այդ անհանգստությունները, բայց քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ մայիսի 8–ին Հայաստանը պետք է ունենա նոր վարչապետ, և, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ–ն իր ասածի պես կվարվի և թույլ կտա, որ վարչապետ լինի:

Սակայն, քանի որ մենք հաշվի ենք առնում, որ գործ ունենք անկանխատեսելի քաղաքական ուժի հետ, չեմ բացառում, թեև դրա շանսերը շատ քիչ են, որ նրանք ինչ–որ ֆորսմաժորային քայլ անեն և փաստորեն նորից «վիժեցնեն» այս խնդրի լուծումը: Բայց դրա հավանականությունը ես մեծ չեմ համարում:

– Վերջին օրերին նաև այնպիսի հարցեր էին շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը չունի այն թիմը, որով կարող է կառավարություն կազմավորել: Արդյոք տեղի՞ն կասկածներ են դրանք:

– Հայաստանում այս հեղափոխությունը շատ անսպասելի եղավ: Ընդամենը մեկ ամիս առաջ ոչ ոք չէր սպասում, որ այդպիսի գործընթացներ կզարգանան: Քանի որ ոչ ոք չէր հավատում դրան, և այս հեղափոխությունն անսպասելի եկավ, բնականաբար անսպասելի էր նաև Նիկոլ Փաշինյանի համար, և նա, ըստ էության, այդպիսի թիմ չուներ:

Այսօր նա ունի պայքարի թիմ, բայց ինչ թիմ պետք է ունենա՝ ոչ ոք չգիտի, որովհետև նա հանդես չեկավ լայն ներկայացուցչական քաղաքական թիմով, որը պետք է երկիր կառավարի: Բայց նա հանդես եկավ երիտասարդ և պայքարի մղող թիմով, որը կարողացավ քանդել այս համակարգը: Այդ իմաստով, իհարկե, շատ անորոշություններ կան, սակայն կարևոր մի բան կա՝ այս համակարգը միանշանակ ապամոնտաժվելու է, երկրորդ կարծիք անգամ չկա: Այս ապամոնտաժման հիմքի վրա կառաջանան նոր տարրեր: Թե ինչպիսին կլինեն, ով կլինի, կամ ինչ դեր կկատարեն, ոչ ոք այս փուլում չգիտի ու չի կարող ասել:

– Այս շարժման ամենաոգևորող կողմն էլ դրա արդյունքում մեր երկրի ու ժողովրդի վարկանիշի կտրուկ բարձրացումն էր: Այս օրերին շատուշատ այլ երկրների քաղաքացիներ բարի նախանձով էին հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

– Այսօր Հայաստանի վարկանիշը բարձրացել է ամբողջ աշխարհում: Հայ ժողովուրդն ընկալվում է որպես պայքարող, դեմոկրատիայի ձգտող ու տոտալիտարիզմի և դիկտատուրայի դեմ պայքարող ժողովուրդ, ինչը միանշանակ բարձրացնում է և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի վարկանիշն ընդհանրապես: Ես կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի վարկանիշն է բարձրացել, այլև այն հայերի, ովքեր ապրում են արտերկրում: Սա պետք է կապիտալիզացնել ի շահ Հայաստանի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում