Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
uncategorized

«Հիմա հնարավոր չէ հին ձևերով խաբել, ստել և դրա վրա նոր քաղաքական իրավիճակ ստեղծել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Սարո Սարոյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարո՛ն Սարոյան, ՀՀԿ–ն հայտարարել է, որ աջակցելու է խորհրդարանի 1/3–ի կողմից առաջադրված թեկնածուին: Այդուհանդերձ՝ Նիկոլ Փաշինյանի անունը միայն անհատական կարծիքների մակարդակով է հնչում: Մայիսի 8–ին ընդառաջ ՀՀԿ–ին չվստահելու հանգամանքներ կա՞ն:

– ՀՀԿ–ին չվստահել միշտ է պետք, որովհետև այդ կուսակցությունը, և ընդհանրապես, ամբողջ ռեժիմը մինչև հիմա հիմնված է եղել կեղծիքի և ստի վրա: Եվ այս ողջ համաժողովրդական շարժման ձևավորման պատճառը հենց նույն կեղծիքն ու սուտն է եղել: Սերժ Սարգսյանի կողմից իր խոստումը չկատարելու արդյունքում է, որ մենք ունենք այս պայքարն ու հեղափոխությունը: Սուտն ու կեղծիքը անբաժան են ՀՀԿ–ից: Սոցիալական ցանցերում նկատած կլինեք՝ միշտ էլ կա այդ կասկածը: Մի խոսք կա՝ «որտե՞ղ են մեզ ուզում գցել»: Դա պատահական չէ՝ նման խոսք է հնչում հենց այդ կուսակցության բնույթի պատճառով: Բայց՝ մի խնդիր է, որ նրանք մշտապես գցելու ցանկություն ունեն, մեկ այլ խնդիր՝ կկարողանա՞ն իրականացնել այդ ցանկությունը, թե՝ ոչ:

Այս օրերին չկարողացան և չեն կարողանալու: Անընդհատ փորձել են ինչ–որ խաղեր ձեռնարկել, բայց մշտապես պարտվել են: Ժողովուրդն ամեն անգամ շատ ավելի արմատական դիրքորոշում է ցուցաբերել: Սա է այն պրոցեսը, որը կատարվում է Հայաստանում: Հեղափոխությունն առաջին հերթին հենց մարդկանց ուղեղներում, գիտակցության ու մտածողության մեջ է տեղի ունեցել: Եվ հիմա հնարավոր չէ հին ձևերով խաբել, ստել և դրա վրա ինչ–որ նոր քաղաքական իրավիճակ ստեղծել: Իհարկե, իրենք մինչև վերջին պահն էլ հույս են ունենալու, որ կկարողանան իրավիճակն իրենց ուզած ճանապարհով տանել, բայց հնարավոր չէ:

– Կա համոզմունք, ըստ որի՝ հեղափոխությունն իր ավարտին հասցնելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ է, և ՀՀԿ–ն չպետք է մեծամասնություն ունենա ԱԺ–ում: Քաղաքական առումով ընտրություններ անցկացնելու հնարավորություն այս պահին տեսնո՞ւմ եք:

– Հեղափոխությունը վերջնականապես ամրագրելու համար պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որևէ կասկած չկա, որ այդ հունով էլ ընթանալու է այս հեղափոխությունը: Այլ ճանապարհով չի կարող ընթանալ: Ուրիշ բան, որ գործընթացը կարող է մի քիչ դանդաղ ընթանալ: Այսինքն՝ տեմպերի, ընթացքի ու արագության խնդիր կա: Այն, ինչ պարտված վարչախմբի բեկորները փորձելու են անել, ընդամենը կարողանալու են ժամանակի մեջ մի քիչ ձգձգել ընտրական գործընթացի սկզբնավորումը: Բայց, ի վերջո, այն տեղի է ունենալու, և ոչ ոք որևէ կասկած չի կարող ունենալ: Իրենց կողմից դրված արգելքները միայն դանդաղեցնելու են գործընթացը, բայց չեն կանգնեցնելու և չեն կարող կանգնեցնել այն: Ըստ էության, մի քանի օրից գործընթացը մի քիչ ավելի կարագանա, որովհետև կառավարման լծակներն արդեն կամաց–կամաց նախկին ռեժիմի ներկայացուցիչների ձեռքից դուրս են գալու և հայտնվելու են բոլորովին այլ մարդկանց ձեռքում:

– Նշեցիք, որ բոլոր գործընթացները դեպի արտահերթ ընտրություններ են տանելու: Այնուամենայնիվ, եթե այս փուլում ընտրություններ չլինեն, երաշխիքներ կա՞ն, որ ԱԺ–ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ–ն չի տապալի նոր կառավարության օրենսդրական բարեփոխումները, կամ մեկ տարի հետո անվստահություն չի հայտնի Ն. Փաշինյանի կառավարությանը:

– Իրենք ստեղծելու են արհեստական արգելքներ: Բայց մի բան է ցանկությունը, մեկ այլ բան հեղափոխությունը կանգնեցնելու հնարավորություն ունենալը: ՀՀԿ–ն չի կարող շրջել, բեկել հեղափոխության ընթացքը, դա ուղղակի անհնար է: Հստակ մեթոդաբանություններով մեր ժողովուրդը հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Կարեն Կարապետյանի չառաջադրմանը, Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրմանը, օրեր անց էլ կհասնի նաև վարչապետի պաշտոնում նրա ընտրությանը: Նույն մեթոդաբանությամբ էլ խելոք գառների պես ՀՀԿ–ի ներկայացուցիչներն անելու են այն, ինչն իրենց պարտադրվելու է ժողովրդի և քաղաքական նոր գործիչների կողմից: Իսկ նոր թիմն արդեն իսկ ձևավորման գործընթացի մեջ է: Այլ ճանապարհ իրենք չունեն՝ ստիպված են անել: Այլ ճանապարհը կամ հոգեբուժարանում հայտնվելն է, կամ փախուստը երկրից:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում