Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Վիգեն Խաչատրյան. «Պետք չէ Նիկոլին կուռքի վերածել, դա նրան միայն կարող է խանգարել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը չի կասկածում, որ մայիսի 8–ից Հայաստանը վարչապետ կունենա և այն կլինի Նիկոլ Փաշինյանը: Սակայն ցավով է վերաբերվում այն իրողությանը, որ հասարակությունն անգամ վարչապետ ունենալու մասին ՀՀԿ–ի հստակ հայտարարությանը չի հավատում:

«Դա խոսում է այն մասին, որ մարդիկ այդ ուժին թերահավատորեն են վերաբերվում: Եվ ՀՀԿ–ն պետք է հետևություններ անի, թե ինչն է դրա պատճառը: Բացի այդ, մայիսի 1–ի ընտրությունների ժամանակ նրանք ասում էին, որ իրենք թիմ են և թիմի որոշումը սրբություն է: Հիմա կարծես թե կրկին հակասության մեջ են մտել իրենք իրենց հետ: Թիմը որոշել է, բայց թիմի անդամները չեն կատարում որոշումը: Հիմա հարց է ծագում, թե իրենք թի՞մ են, թե՝ ոչ: Բացի այդ, ինչպես է պատահում, որ մի դեպքում թիմի որոշումը սրբություն է, իսկ մյուս դեպքում՝ ոչ»,– ասաց Վիգեն Խաչատրյանը:

Երկար տարիների քաղաքական անցյալ ունեցող գործչի կարծիքով, թիմային աշխատանքը չպետք է դիտարկվի որպես ոհմակային աշխատանք և, եթե որևէ մեկը չի կատարում թիմի որոշումը, պետք չէ նրան դավաճան անվանել:

«Երբեմն կարող է թիմը սխալվել, իսկ անհատը ճիշտ լինել: Բայց լավ կլինի, որ քաղաքական թիմը մշտապես նույն վարքագիծը դրսևորի: Ի դեպ, պատգամավորի կողմից իր խղճով և համոզմունքներով ընտրություն կատարելը սահմանադրական նորմ է և պետք է դրա վրա հիմնվել: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 1–ից հետո, «դեմ» քվեարկելու համար թիմի անդամների վրա գործադրված ճնշումների հետևանք էր, որը հանգեցրեց լարվածության մեծացմանը»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նրա կարծիքով ՀՀԿ–ն Նիկոլ Փաշինյանի օգտին պետք է քվեարկի՝ ելնելով այն իրողությունից, որ ինքն այլևս մեծամասնություն չէ խորհրդարանում: Դրա վառ ապացույցը ժողովրդական շարժումն է, որը նաև ցույց տվեց, որ ընտրությունները կեղծված և կաշառված են եղել:

«Հանրապետականները պետք է իրենց անձնական կարծիքը մի կողմ դնեն և հոգեբանորեն համակերպվեն, որ ընտրությունները սխալ հունով են ընթացել: Ու չնայած ընտրության արդյունքները դե յուրե օրինական են ճանաչվել, սակայն փաստացի բոլորս հասկացանք, որ հասարակությունը դրա հետ համաձայն չէ, որի պատճառով էլ պահանջում է նոր ընտրություններ՝ նոր վարչապետի երաշխավորությամբ: Այս պայմաններում ՀՀԿ խմբակցությունը պետք է քվեարկի ոչ թե հօգուտ անձի, այլ՝ հասարակական պահանջի: Եվ բոլոր նրանք, ովքեր քվեարկում են Նիկոլ Փաշինյանի դեմ, ըստ էության ցանկանում են վերահաստատել իրենց կեղծ կարգավիճակը ու դրանով իսկ բռնազավթում են իշխանությունը»,– համոզված է Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ ՀՀԿ–ի խոհեմությունն ու հեռատեսությունը պետք է օգնի արձանագրել, որ իրենք այլևս քաղաքական մեծամասնություն չեն: Նրանք պետք է ընդունեն դա և այնպիսի կեցվածք չընդունեն, թե իրենք ինչպես որոշեն, այդպես էլ կլինի: Ժամանակն է, որ կեղծ մեծամասնությունն իր տեղը զիջի իրական մեծամասնությանը, իսկ թե ով կլինի իրական մեծամասնության կազմում, կորոշի ժողովուրդը:

Վ. Խաչատրյանը քաղաքականության մեջ և՛ առնետավազք է տեսել, և՛ ճամբարափոխություն, և այդ ամենին հանգիստ է վերաբերվում:

«Կլինեն թյուրըմբռնումներ, չարաշահումներ, պիտակավորումներ, բայց դրանք անցողիկ բաներ են, բայց կարևորն այն է, որ հասարակությունը հասկանա, թե ով ինչով է «շնչում»: Ինչ վերաբերում է առնետավազքին, ապա քաղաքական գործիչները պետք է ոչ թե այստեղից այնտեղ վազեն, այլ հասկանան, որ կարող են նաև սխալվել, իսկ հետո սխալն ուղղել»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Խոսելով «թաղի խուժան» կոչվող խմբերի «ճամբարափոխ» լինելու և իրենց «ծառայությունները» նոր եկող քաղաքական ուժերին մատուցելու վտանգի մասին՝ նա նշեց, որ նման խմբերը վակուումում չեն գործում և այն հասարակական տրամադրությունները, թե «Նիկոլը փրկիչ է», «Նիկոլը կուռք է», կհանգեցնի միայն նրան, որ Նիկոլ Փաշինյանը շատ վատ աշխատի:

«Նիկոլը կուռք չէ: Կուռքերը ինչպես առաջանում, այնպես էլ դառնում են ատելության պատճառ: Եվ պետք չէ Նիկոլին կուռքի վերածել: Նա ընդամենը կարողացավ մթնոլորտը փոխել, բայց հարց է ծագում, թե հասարակությունն ուզո՞ւմ է փոխվել, թե՝ ոչ: Եթե մարդիկ ուզում են փոխվել, ապա «թաղի խուժանը» կմտնի թփերի տակ, իսկ եթե ոչ՝ գլուխ կբարձրացնի: Հիմա հասարակությունը պետք է իրեն հաշիվ տա, թե ընտրելու է հանրային կյանքով ապրողին, ով պատրաստ է սպասարկել հասարակությանը, թե՝ ուզում է պահից օգտվելով՝ իր մարդկանց անցկացնել ու օգտվել դրանից: Թավշյա հեղափոխությունը փոխվելու հնարավորություն է ստեղծում և, եթե մարդիկ չեն ուզում փոխվել, ապա «թաղի խուժանը» կրկին կնստի նրանց ուսերին և ուր ուզում է՝ այն կողմը կքշի»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում