ՌՀՄ-ում քննարկվել է Նիկոլ Փաշինյանին աջակցելու ցույցերի անցկացման ձևաչափը
Մայիսի 3-ին Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել մի խումբ ակտիվիստների հետ, որոնք ցանկանում են մայիսի 8-ին երկրի նոր վարչապետի ընտրությունների հետ կապված խաղաղ բողոքի ակցիա անցկացնել Մոսկվայում:
Հանդիպումը կայացել է վարչապետի պաշտոնին առաջադրված «ժողովրդի թեկնածուի» կողմնակից-ցուցարարների նախաձեռնությամբ: Նրանց ընդունել են ՌՀՄ փոխնախագահները և Ռուսաստանի հայերի միության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները:
«Քննարկումները տեղի են ունեցել ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հնարավոր ընտրության դեպքում սփյուռքի ներկայացուցիչների արձագանքի շուրջ: Ակտիվիստները Ռուսաստանի հայերի միությանը խնդրել են աջակցել, որպեսզի թույլտվություն ստանան քաղաքային իշխանություններից խաղաղ տոնական ակցիա կազմակերպելու համար:
Քննարկման ժամանակ պարզաբանվել է ցույցերի և հավաքների անցկացման համար տեղական իշխանություններին դիմելու կարգը, ինչպես նաև քննարկվել են նմանատիպ միջացառման անցկացման հնարավոր ձևաչափը և տարածքները»:
Vesti.am