Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

«Ադրբեջանն իր բռնապետությամբ միայնակ մնաց տարածաշրջանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին ուշի ուշով հետևում է նաև Ադրբեջանը: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ ադրբեջանական տեղեկատվական դաշտում հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ տարբեր տեսակի տեղեկատվություն ու լուրեր են պտտվում:

Ադրբեջանագետը «Փաստ»–ի հետ զրույցում շեշտեց, որ այն թափն ու հոգեբանական իրադրությունը, որն առկա է մեր երկրում, բավականին մտահոգում է ադրբեջանցիներին:

Նա մի շարք ձևակերպումներ և հանգամանքներ առանձնացրեց. «Թե՛ ադրբեջանցի հրապարակախոսների, և թե՛ օգտատերերի կողմից ընդգծվում էր մի ձևակերպում, ըստ որի՝ այսուհետ Ադրբեջանն իր բռնապետությամբ միայնակ մնաց տարածաշրջանում: Ադրբեջանում մինչև ապրիլի վերջ ընթանալու է «Ֆորմալումա 1» մրցաշարը, բայց, այդքանով հանդերձ, Ադրբեջանի խորհրդարան են մտցրել մի քանի օրինագծեր, որոնք պետք է քննարկվեն մայիսի 1–4–ը: Դրանցից մի քանիսը վերաբերում է հավաքների ազատության մասին օրենքներում փոփոխություններ մտցնելուն: Նախատեսվում են նաև փոփոխություններ, որոնք գործադուլների դեմ պատժամիջոցմներ և տուգանքներ են սահմանելու: Մեկ այլ օրինագիծ էլ արտակարգ կամ պատերազմական իրավիճակում ԶԼՄ–ների շրջանում սահմանափակումներ մտցնելու մասին է: Այսինքն՝ ոչ պաշտոնական ինֆորմացիա հրապարկելու դեպքում ԶԼՄ–ները կարող են տուգանվել: Ընդհանուր առմամբ, այս ֆոնին Ադրբեջանում ավտորիտար համակարգի խստացում է կատարվում»:

Ադրբեջանագետը շեշտեց, որ, այդուհանդերձ, Ադրբեջանի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվում:

«Եթե հայաստանյան իրադրությունը ճգնաժամից դուրս գա, այսինքն՝ շարժման պահանջները բավարարվեն, ապա Ադրբեջանի համար միջազգային առումով բավականին բարդ իրադրություն է ստեղծվելու: Այսինքն՝ այն վտանգը, որ Հայաստանը կասոցացվի Ադրբեջանի հետ, այսուհետ վերացած է: Էլ չասեմ, որ միջազգային մամուլը ողողված է Հայաստանի մասին հրապարակվող նյութերով, որտեղ շարժումը բացառիկ հեղափոխություն է որակվում: Բացի այդ, միջազգային մամուլը գրում է այն մասին, որ առաջին անգամ հեղափոխություն է կատարվում առանց որևէ արտաքին ուժի ազդեցության: Քանի դեռ մեզ մոտ իրավիճակը վեջնականապես չի կայունացել, Ադրբեջանն իր համար բարդ իրադրության պայմաններում առաջիկայում կարող է ինչ–որ սադրանքների գնալ: Որովհետև եթե հետագայում իրադրությունը ՀՀ–ում կայունանա, Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում այլ կլինեն: Ադրբեջանի համար նոր մարտահրավեր է նաև հնարավոր նոր ուժերի հետ բանակցության գնալը, իսկ մինչ այս բանակցող կողմերն իրար ճանաչում էին»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանում քաղաքական ճգնաժամը խորանա, այս նոր իրավիճակում Ադրբեջանը կարող է ինչ–որ սադրանքների գնալ. «Բայց ոչ այս փուլում, երբ անցկացվում է «Ֆորմուլա 1»–ի մրցաշարը: Ադրբեջանի համար միջազգային ասպարեզում այլ իրավիճակ է ստեղծվում՝ նա պետք է բանակցի մեկ այլ ձևով ներկայացող Հայաստանի հետ»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում