Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
uncategorized

«Այսօր գործող իշխանությունը աշխատում է ՀՀ պետական շահերի դեմ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարոն Շիրինյան, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տպավորություն է, թե ոմանք, համարելով իրենց նպատակն իրագործված, հետ են քաշվում շարժումից: Այդպե՞ս է:

– Թվում է, բայց այդպես չէ: Սա համազգային է: Վարչապետն (նկատի ունի Կարեն Կարապետյանին) էլ հույս չունենա: Ոչ ոք թող հույս չունենա:

– Այս օրերին նաև փորձում են «սևացնել» Նիկոլ Փաշինյանին՝ մեջ բերելով, որ նա բանակում չի ծառայել, դիպլոմ չի ստացել և այլն: Այս ամենը կարո՞ղ է մարդկանց դիրքորոշման վրա ազդեցություն ունենալ:

– Գործելակերպի սովետական հին մեթոդ է կարծես, որը ոչ մի արդյունք չի տալու: Հակառակն է լինում: Երբ տեսնում են՝ ինչ հակադրություն կա, մարդիկ հասկանում են, թե որն է նպատակը: Այս վիճակում դա արդյունք չի տալիս:

– «Վախենալ» պետք չէ՞ այդ ամենից:

– Ո՛չ, պետք չէ: Պետք է առողջ դիրքորոշում ունենալ: Որքան կվարկաբեկեն, իրենք իրենց վարկանիշը կկորցնեն: Հիմա որքան թավշյա հեղափոխության և նրա առաջնորդի դեմ խոսակցությունները շարունակվեն, այնքան մենք կտեսնենք, թե ովքեր են օտար ուժերի հետ, որովհետև սա շատ մաքուր շարժում է: Երիտասարդական շարժում է՝ ժողովրդավարության համար: Ուրիշ ոչինչ չկա մեջը:

Մարդիկ ուզում են պետության մեջ կոռուպցիա չլինի, գողական աշխարհ չլինի, ինչը իշխանությունների կողմից հովանավորվում է: Ուզում են իրավական պետություն, սոցիալական ծառայություն, կրթություն, ուրիշ բան չեն ուզում: Իսկ իշխանությունը հակապետական կուրս է վարում՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

– Մատնանշում են նաև, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող արտաքին հարաբերություններով զբաղվել:

– Կոալիցիան (ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն) արտաքին քաղաքականությունը շատ լավ է հասկանում՝ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելը: Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը շատ վատ արտաքին քաղաքականության ղեկավար կլինի, որովհետև ոչ մի թիզ հող չի տրվելու: 2016 թ. ապրիլին հայտնի էր՝ ով էր պաշտպանում սահմանը. զորքը պաշտպանում էր, իշխանությունը չքացել էր: Կարեն Կարապետյանը ո՞ւր էր: Ռուսաստանի հետ ինչ–որ գործարքի մեջ էին, տարածքներ պետք է հանձնեին: Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ արտաքին քաղաքականությունը շատ վատ է վարում: Ինչը հայ ժողովրդին ձեռնտու է: Այն, որ Սերժ Սարգսյանին ասում էին, թե նա բանակցություններին շատ լավ է տիրապետում, դրանք հանձնելու վերաբերյալ էին: Ադրբեջանն ուղղակի քիչ չէր ուզում, ասում էր՝ ամբողջը, բայց չէր ստացվում: Հիմա այդպիսի բանակցող մեզ պե՞տք է:

Հայրենիքն օտարին հանձնելու քաղաքականության իմաստով Նիկոլ Փաշինյանը բանակցությունները վատ կվարի: Փաշինյանին և թավշյա հեղափոխությունը պետք է պաշտպանել Ա–ից մինչև Բ և օմեգա, մնացածը՝ հակահեղափոխություն է: Այսօր Հայաստանի գործող իշխանությունը գործում է Հայաստանի պետական շահերի դեմ: Դրա համար էլ ժողովուրդը ապստամբում է և հեռացնում իշխանություններին:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում