Ուղիղ միացում. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում
Մայիսի 1-ին Ազգային ժողովը վարչապետի ընտրության համար նիստ է գումարել:
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին:
Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:
Մինչ Ազգային ժողովում պատգամավորներն ընտրում են ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, դրսում՝ Հանրապետության հրապարակում, հազարավոր քաղաքացիներ եռագույն փուչիկներով, հեղափոխական կոչերով և երգերով իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին:
Քաղաքացիներն իրենց կողմից ընտրված պատգամավորներին կոչ են անում քվեարկել հօգուտ ժողովրդի թեկնածուի:
Գրանցվել է՝ 102 պատգամավոր, քվորում կա: