Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Video

Լիլի Մորտոն բարի գիշեր է մաղթել բոլոր տղամարդկանց. Այս տեսանյութը հենց այս պահին պայթեցնում է համացանցը

Այսօր Ինստագրամը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասը, դրան զուգահեռ՝ ի հայտ են եկել, այսպես ասած, ինստահայուհիներ։ Նրանցից ոմանք այնքան աչքի ընկնող են, որ հաճախ հայտնվում են մամուլի էջերում, օրինակ՝ Լիլիթ Մարտիրոսյանը՝ Ինստագրամում հայտնի Լիլի Մորտոն: Նրա հասցեին քննադատություններն ավելի շատ են, քան դրական խոսքերը: Լիլին BlogNews.am-ի համար լուսանկարվել է էրոտիկ ֆոտոշարքում և անկեղծ զրույց ունեցել։

Երևանում ինչ առաջարկ ստանում եմ, մերժում եմ: Ես ինձ չեմ գերագնահատում, բայց ինձ դուր չի գալիս այն, ինչ անում են Հայաստանում: Ստացածս առաջարկներն ինձ համար շատ ցածրակարգ են ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ՝ բովանդակության: Մոդելային առաջարկներ շատ եմ ստանում ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Հիմա շատ լավ առաջարկ ունեմ, որը դեռ բանակցությունների փուլում է: Իհարկե, հասկանում եմ, որ առաջարկները գալիս են նրանից, թե ինչպես եմ ես ինձ ներկայացնում Ինստագրամում և ինչ լուսանկարներ եմ հրապարակում:

Համացանցում հաճախ են գրում՝ «Լիլի Մորտոն ցույց է տվել իր միակ հպարտությունը՝ հետույքը»: Ինստագրամում ավելի բաց նկարներ եմ տեղադրում, քան Ֆեյսբուքում: Հաճախ են գրում, որ ցույց եմ տվել իմ միակ հպարտությունը՝ հետույքս։ Դա այդպես չէ, ես այնքան հպարտանալու բաներ ունեմ, բայց ես ներկայացնում եմ այն, ինչ ուզում եմ. համացանցում չես կարող ցույց տալ բնավորությունդ։ Բայց եթե փորձեմ, օրինակ, ներկայացնել իմ ներքինը, միևնույն է, շատերի համար կեղծ է լինելու, քանի որ ինձ չեն ճանաչում: Հիմա եթե ես երեկոյան գիրք եմ կարդում, պարտադիր չէ՝ ամբողջ աշխարհին դա ցույց տամ, այդ ժամանակ էլ կասեն՝ դու հետույքդ ես ցույց տալիս, ուզում ես ասել՝ գիրք էլ ես կարդում, բայց այդ ամենը ես ցույց չեմ տալիս, քանի որ մարդիկ ուզում են տեսնել այն, ինչ ուզում են: Ազնվության համար ասեմ, որ մարդկանց հետաքրքրում են այն լուսանկարները, որտեղ երևում է բաց կուրծք կամ մարմնի որևէ հատված:

 

Երբեք չի կարելի մարդու մասին կարծիք կազմել՝ ըստ արտաքինի: Սոցիալական ցանցերում ներկայացնում եմ իմ կյանքի շատ քիչ տոկոսը։ Երբ ճանաչում են, առաջին իսկ շփումից մարդկանց պատկերացումը լրիվ փոխվում է իմ մասին: Նկարներով այլ բան են տեսնում, իսկ իրականում ես լրիվ ուրիշ եմ։ Հետո ուրախանում են, որ իրենց կարծիքը փոխվում է իմ մասին, ասում են, որ ինձ պատկերացնում էին ավելի դատարկ, ինչպես նաև բարոյականության ցածր աստիճանով:

Երբ տանից դուրս եմ գալիս, իմ հետևից տղաները մեքենաներով գալիս են անգամ մինչև մեր շքամուտքի մոտ, բայց ես նրանց քաղաքավարի ճանապարհում եմ: Չնայած մեր հայերին ինչ-որ բան բացատրելը մի քիչ դժվար է ստացվում, բայց փորձում եմ ճիշտ ձևով ճանապարհել: Ես, առհասարակ, անծանոթ համարների չեմ պատասխանում, եթե անգամ համարս էլ են գտնում, միևնույն է, չեմ պատասխանում:

Երբ փողոցում քայլում եմ, լինում են դեպքեր, երբ տղաները խփում են հետույքիս: Եղել են տղամարդիկ, որ ինձ շանտաժի են ենթարկել: Երբ փողոցում քայլում եմ, կարող է անցնեն, հետույքիս խփեն։ Ես առաջ չէի մտածում, որ կարելի է պաշտպանիչ ինչ-որ բան պահել պայուսակի մեջ, բայց մեկ-մեկ շատ զայրացած տուն եմ գնում: Ես, առհասարակ, վեճեր չեմ սիրում, դրա համար ձգտում եմ ուշադրություն չդարձնել: Եղել է դեպք, երբ մի խումբ տղաներ (20-30 հոգի), հետևիցս քայլելով, հետույքիս մի քանի անգամ խփել են, ես ուշադրություն չեմ դարձրել, քանի որ վախենում էի: Հետո մեկը շատ ուժեղ հարվածեց, և համբերությունս սպառվեց, տարածքում ոստիկաններ կային, իրենց ասացի, պարզապես այդ հարվածողը փախել էր: Հիմա այնքան են լկտիացել, որ գալիս են, ականջակալներս հանում են, կանգնում են դիմացս, ձեռքերս քաշում են: Ես չգիտեմ՝ ինչպես տղաներին բացատրեմ, որ ծանոթանալու ավելի քաղաքակիրթ տարբերակներ կան:

 

Նվերներ շատ եմ ստանում՝ թանկարժեք, ոչ թանկարժեք. յուրաքանչյուրը նվիրում է՝ ըստ իր գրպանի պարունակության: Եղել են նվերներ, որոնք ընդունել եմ, եղել է՝ ոչ: Օրինակ՝ ստանում եմ ադամանդե զարդեր, որոնք, անկեղծ ասած, ինձ համար սովորական նվերներ են, մինչ օրս էլ ստանում եմ: Այս ամենի հետ մեկտեղ ես մարդու հետ շփվում եմ ոչ թե տեսքի, գրպանի պարունակության, այլ՝ տեսակի համար: Եղել են դեպքեր, երբ նայում ես, իդեալական տղամարդ է, բայց զգում ես՝ ոչ մի կապ չունես նրա հետ:

Դեռ չեմ հանդիպել այն տղամարդուն, ով ինձ իրոք կհասկանա և կընդունի իմ տեսակը: Սիրելի տղամարդ չունեմ, դա շատ հարաբերական է: Մինչև հիմա չեմ հանդիպել այն մարդուն, ով ինձ իրոք կհասկանա, կընդունի իմ տեսակը և կանի այն ամենը, ինչ ես եմ ուզում, և խոսքս չի վերաբերում միայն նյութականին: Դեռ չեմ հանդիպել նման տղամարդու և կարծում եմ՝ Հայաստանում չեմ էլ հանդիպի:

Ես երկրպագուների պակաս երբեք չեմ ունեցել, անգամ մինչև պլաստիկ վիրահատությունները: Հիշում եմ՝ մայրս պատմում էր, որ երբ փոքր տարիքում քայլում էինք, և հանկարծ ինչ-որ մեկը չէր նայում ինձ, ես արտասվում էիր: Ճիշտ է, հիմա տղամարդկանց ուշադրությունն ավելի է շատացել, ուր գնում եմ, նայում են, խոսում են, չնայած ես ոչինչ դիտավորյալ չեմ անում: Բաց հագուստ հագնում եմ ոչ թե նրա համար, որ ուշադրություն գրավեմ, այլ պարզապես ինձ դուր է գալիս այդպես հագնվել: Բայց անկախ նրանից, այսպես ասած, «ներդրում» կանեի արտաքինիս վրա, թե ոչ, միևնույն է, իմ երկրպագուների թիվը դրանից չէր պակասի:

 

Քթիս, կրծքերիս վիրահատությունից հետո երկրպագուներիս քանակն ավելացել է: Ես պարզապես ցանկացնում էի մի փոքր քիթս շտկել, մնացածի պես չեմ ուզում խաբել՝ ասելով, թե շնչառական խնդիրներ ունեի, դրա համար վիրահատեցի: Տեսքը դուրս չի եկել, և ես ցանկացել եմ պարզապես շտկել, իսկ ինչ վերաբերում է կրծերիս վիրահատությանը, պարզապես քիթս վիրահատելու ժամանակ մտածեցի՝ միևնույն է, անզգայացում են անելու, կարելի է կուրծքն էլ վիրահատել:) Այնպես չէ, որ կուրծքս փոքր էր (երրորդ համար է), բայց որոշեցի մի քիչ մեծացնել: Ընտանիքիս անդամները շատ էին վախենում՝ ինչպես կտանեմ վիրահատությունը, բայց բժիշկները զարմացած էին իմ դիմադրողականության վրա: Կուրծքս արտերկրում եմ վիրահատել և գոհ եմ արդյունքից: Առհասարակ, արտաքին տվյալներս ինձ բավարարում են: Ես բոլորին էլ խորհուրդ եմ տալիս, եթե ունեն հնարավորություն, անեն, այդ շտկումները կարող են ձեր կյանքում շատ բան փոխել, չնայած ձեզ երջանկություն չեն բերի:

Ես իմ կյանքում ինչ որոշում կայացնում եմ, ոչ ոք չպետք է խառնվի: Ճիշտ է, վիրահատությունից առաջ ընտանիքիս անդամների հետ խորհրդակցել եմ, քննարկել, բայց իմ որոշումները ես եմ կայացնում: Չնայած քույրերս դեմ էին, վիրահատությունից հետո ասացին, որ ճիշտ եմ արել: Հետվիրահատական շրջանում մայրս ինձ հետևում էր, հոգ էր տանում:

 

Ուժեղ կինը դրսում միայնակ է քայլում, նրա ձեռքը բռնող չկա, իսկ ես դրսում մենակ եմ քայլում: Նախ՝ ասեմ, որ կենդանակերպի նշանների բնորոշմանը հավատում եմ։ Ես շատ հանգիստ մարդ եմ, և շատ դժվար է ինձ հունից հանելը։ Առհասարակ, շատ հարցերի թեթև եմ նայում: Ես ինձ ուժեղ կին եմ համարում, եթե անգամ իմ կողքին տղամարդ չի լինում, ես ինձ միայնակ չեմ զգում, ինձ համար հետաքրքիր բաներ եմ գտնում. ես դրանով եմ ապրում։ Իմ տան մեջ ես երջանիկ եմ, դրա համար պարտադիր չէ, որ կողքիս մարդ լինի:

Ինձ երբեք բարոյական կերպար չեն համարում: Չկա՞ն շատ փակ հագնված աղջիկներ, ովքեր անբարոյական են: Դու կարող ես անկեղծ լուսանկարներ հրապարակել, բաց հագնվել, բայց լինես միասեր, և քո կյանքում լինի միայն մեկ տղամարդ: Շատերն, ինձ չճանաչելով, կարող են իմ մասին կարծիք հայտնել, իսկ երբ սկսում են շփվել, փոխում են կարծիքը: Երբեմն ինձ ասում են՝ կարող էիր լավ տանտիկին լինել, ինչո՞ւ ես նման ոճի լուսանկարներ հրապարակում: Հասկանո՞ւմ եք, մեկը մյուսի հետ կապ չունի: Իհարկե, դու պետք է հարգես և սիրես քո ընտանիքը, բայց պետք է ապրես քո կյանքով: Կինը խոհանոցում պետք է լավ խոհարար լինի, անկողնում` լավ սիրուհի, կյանքում` ընկեր, այսինքն՝ ամեն տեղ պետք է իմանա, թե ինչպես իրեն դրսևորի: Երբ սիրահարվում եմ, դառնում եմ շատ հոգատար և իմ սիրելի տղամարդուց բացի՝ այլ մարդու չեմ տեսնում: Անբարոյական կլինեի, եթե սիրահարվեի մեկին, բայց, նրանից բացի, մի քանի տղամարդ լիներ կողքիս:

 

Երբ խոսում ես սեքսից, շատերը մտածում են, որ դու անբարոյական ես: Եվրոպայում չափահաս դառնալուց հետո երիտասարդներն առանձին են ապրում, իսկ մեր երկրում երբ իմանում են, որ երեսուն տարեկան աղջիկը մենակ է ապրում, միանգամից մտածում են՝ տեսնես՝ ինչեր է անում, ուրեմն՝ հաստատ անբարոյական է: Սեքսը նորմալ բան է, վստահ եմ՝ Հայաստանում 98 տոկոսը դրանով զբաղվում է, բայց դրա մասին չեն բարձրաձայնում: Գալիս է մի տարիք, որ դա, միանշանակ, պետք է։ Սեքսը սեր է:

Մինչամուսնական հարաբերություններին նորմալ եմ վերաբերվում և կարծում եմ՝ դա ճիշտ է: Դու պետք է մարդու հետ որոշ ժամանակ ապրես, իսկ սիրով պետք է զբաղվես այն մարդու հետ, ումից հաճույք ես ստանում. խոսքս միայն անկողնուն չի վերաբերում: Հայաստանում բաժանությունները շատ են, որովհետև շատերն առանց ճանաչելու ամուսնանում են, հետո սիրուհի կամ սիրեկան պահում: Դրա համար շատ ճիշտ է, որ ամուսնությունից առաջ մարդիկ իրար ճանաչեն ամեն տեսանկյունից:

Ինձ համար հարաբերությունների մեջ առաջին տեղում սեքսն է: Եթե մարդու հետ միայն սեքս է, բնականաբար, չեմ համաձայնվում նման հարաբերությունների: Դրա հետ կան այլ հատկություններ. իմ երկրորդ կեսը պետք է բարի լինի, նույն ալիքի վրա պետք է լինենք, նա ինձ պետք է բավարարի, իսկ ես՝ նրան: Բայց առաջին տեղում սեքսն է, որից հետո արդեն՝ մնացածը, որովհետև ամեն ինչ սկսվում է սեքսից:

Առավել մանրամասն՝ Այստեղ