Վստահ եմ, որ մտահոգ բոլոր պատգամավորներն էլ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին. Միրզոյան
ԵԼՔ դաշինքում դեռ կառավարության կազմի հարց չի քննարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգմավոր Արարատ Միրզոյանը.
«Քննարկվել են ԱԺ գործունեության հետ կապված որոշ դետալներ»:
Հարցին, թե նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին ՊՆ նախարար նշանակելու մասին եւ հարցին՝ կա՞ն ՀՀԿ-ական թեկնածուներ, Արարատ Միրզոյանը վերահաստատեց. «Ես շարունակում եմ Դավիթ Տոնոյանին տեսնել պաշտպանության նախարարի պաշտոնում»:
Արարատ Միրզոյանը վստահ է, որ պետության խնդրով մտահոգված բոլոր պատգամավորներն էլ կողմ են քվեարկելու:
«Ես վստահ եմ, որ պետականության ու ՀՀ ինքնիշխանության համար եւ պետության նորմալ կենսագործունեության համար մտահոգ բոլոր պատգամավորներն էլ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին: Վստահ եմ, որ խնդիր չենք ունենալու»,- ասաց նա: