Թալիշում զոհված Գոռին հուղարկավորեցին Ջաբրայիլում զոհված Մառոզ Ալիկի կողքին
Այսօր Շիրակի մարզի Շիրակ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին ժամկետային, փետրվարի 6-ին Թալիշում զոհված զինծառայող Գոռ Գարեգինյանին: 19-ամյա Գոռը շարքային էր, պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնում էր Արցախի պաշտպանության բանակի` Թալիշում տեղակայված զորամասում:
Շիրակցիները armtimes.com-ի հետ զրույցում փոխանցեցին, որ Գոռը Գարեգինյանների ավագ որդին է, ունի երկու անչափահաս եղբայր: «Գոռիս ծնողները յոթ տարի երեխա չէին ունենում, առաջինը Գոռը ծնվեց, հետո` մյուս տղաները: Շատ էին ուրախացել, որ յոթ տարվա դադարից հետո Գոռը ծնվեց»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմեց հուղարկավորությանը ներկա հարազատներից մեկը:
Գոռին հրաժեշտ տալու էին եկել ամբողջ գյուղի բնակիչները: Արցունքն աչքերին ասում էին՝ համեստ տղա է, մեր զինվորն է: Հուղարկավորությանը ներկա էին նաեւ Գոռ Գարեգինյանի վաշտի հրամանատարի` կապիտան Գագիկ Սիմոնյանի ծնողները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: