Պուտինն ո՞վ է, որ վախենաս ու չխոսես նրա մասին. Ռուբեն Հախվերդյան
«Նրանք, ովքեր ասում են՝ եթե ռուսը չլինի՝ մենք կորած ենք, ազգային դավաճաններ են: Կարծում եմ՝ ավելի լավ է կորած լինենք, քան թե այս կարգավիճակում: Սերժիկին ու Ռոբերտին ռուսական հատուկ ծառայությունները բերեցին: Հաշվի առեք նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, և եթե այսպես շարունակվի՝ մենք քաշված ենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նա նկատում է՝ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր խոսում են փայտե լեզվով.
«Հայերենն իրենցից է վախենում, իրենք՝ հայերենից: ՍերԺ Սարգսյանը, երբ եկավ իշանության, մարզերի անունները կարդում էր ու չէր հասկանում, թե ի՞նչ է գրված: Հիմա այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է անում, շատ կարևոր է մեր հասարակության համար: Իսկ Սերժիկներին ու մյուսներին իշխանության է բերել ռուսական ցարը, բայց չգիտես ինչու՝ բոլորը խուսափում են խոսել այդ մասին: Արգելված թեմա է, ի՞նչ է: Պուտինն ո՞վ է, որ վախենաս ու չխոսես նրա մասին: Նրանց մտավորականությունն էլ է դեմ Պուտինին: ՌԴ-ն միշտ կարողացել է հրաշալի զինատեսակներ պատրաստել, բայց ոչ արդուկ ու կոշիկ: Տնտեսությունը միշտ թույլ է: Հայաստանը պետք է դառնա անկախ պետություն»: