Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Region

Իրանը ոչ թե գործակալների, այլ համակիրների մեծ բանակ ունի Ադրբեջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը

– ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը գործակալներ է ուղարկում Ադրբեջան, ովքեր փորձում են այնտեղ հեղափոխություն իրականացնել: Որքանո՞վ են հիմնավոր այս խոսքերը, և Իրանն ինչպե՞ս է արձագանքել այդ ամենին:

– Ընդհանուր առմամբ, հայտարարությունը բավականին խիստ տոնայնություն ունի: Բայց իրականության հետ որոշակի առումով աղերսներ չունի: Պետք է նշել, որ Իրանը ոչ թե գործակալների, այլ համակիրների բավականին մեծ բանակ ունի Ադրբեջանում: Խոսքը վերաբերում է հատկապես Ալիևի բռնապետական վարչակարգի հանդեպ ընդդիմադիր կեցվածք ունեցող շիա հավատացյալների խմբերին: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվի բռնապետը կարողացել է լրջորեն ճնշել քաղաքական ընդդիմությունը, այժմ այդ խմբերն ընդդիմությանն այլընտրանք հանդիսացող լուրջ ուժ են: Այս իմաստով ինչպես մերձավորարևելյան տարբեր երկրներում, այնպես էլ Ադրբեջանում Իրանն ունի ազդեցության զգալի լծակներ, որոնք պարբերաբար կիրառում է որոշակի խնդիրներ լուծելու համար:
Նաև փորձում է դրանց միջոցով սահմանափակել այլ երկրների ներկայությունը Ադրբեջանում: Մասնավորապես, խոսքը Իսրայելի մասին է: Ադրբեջանը ոչ միայն հակաիրանական քաղաքական վերնախավ ունեցող երկիր է, այլև կարևոր հարթակ է երրորդ երկրների համար` հակաիրանական գործունեություն ծավալելու տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ ադրբեջանա–իսրայելական համագործակցությունը զգալի չափով ուղղված է հենց Իրանի դեմ, այդ թվում` ռազմական ոլորտում: Մամուլում բազմիցս հայտնվել են փաստեր, որ Ադրբեջանի տարածքից են իրականացվում հետախուզական գործողություններ, քարոզչական մակարդակով գործողություններ` միտված Իրանի հյուսիսում թյուրքալեզու ատրպատականցիների շրջանում խժդժություններ հրահրելուն:

– Մի քանի օր առաջ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ուշագրավ ակնարկ էր արել Իսրայելի հասցեին` որոշ արտաքին ուժեր, օրինակ, Իսրայելը, փորձում են ներթափանցել տարածաշրջան և բախումներ հրահրել:

– Մերձավոր Արևելքում Իսրայելը, ըստ էության, Իրանի հակառակորդներից է: Եթե վերադառնանք հայտարարությանը, ամերիկացի գործչի խոսքը պարարտ հող է ստեղծում Բաքվի բռնապետի համար` շիա ընդդիմության հանդեպ բռնաճնշումները խորացնելու առումով, քանի որ շատ դեպքերում «Իրանի գործակալներ» կեղծ պիտակավորմամբ Ալիևը ճնշում է ընդդիմադիր տարբեր խմբերի:
Կարծում եմ, որ հավասարակշիռ կլիներ մոտեցումը, եթե շեշտադրվեր այն հանգամանքը, որ Ադրբեջանի պարագայում գործ ունենք ակնհայտ բռնապետական վարչակարգի հետ, որը ոչ միայն ճնշում է հավատացյալների իրավունքները, այլև ընդհանրապես քաղաքական ընդդիմության բոլոր իրավունքները:

– Ի դեպ, ամերիկացի այդ պաշտոնյան նշել է, որ գործակալներ ուղարկում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»: Դա ի՞նչ կազմակերպություն է:

– Եթե մեկ բառով բնորոշենք, այն Իրանի Զինված ուժերի ընտիր հատվածն է` գվարդիան: Բավական ազդեցիկ կառույց է, որը շատ հզոր է թե երկրի ներսում, և թե իրեն լրջորեն դրսևորել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Խոսքը, հատկապես, «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարի մասին է թե՛ Սիրիայի, թե՛ Իրաքի տարածքում: Այս կառույցի հատուկ զորամիավորումներից մեկի` ՂՈԴՍ–ի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին նույնիսկ ինչ–որ առումով առասպելական ընկալում ունի մերձավորարևելյան տարածաշրջանում` որպես ԻՊ–ի դեմ պայքարի կարևորագույն դեմքերից և խորհրդանիշներից մեկը:

– Մի քանի օր առաջ Ադրբեջանի դատախազություն էր կանչվել «Հանրապետական այլընտրանք» շարժման ղեկավարությունը, ում մեղադրում են Իրանի դեսպանության հետ գաղտնի համագործակցելու, գումարի դիմաց հետախուզական տվյալներ փոխանցելու մեջ: Ձեր նշածի տրամաբանությա՞ն մեջ է այս ամենը տեղավորվում:

– Եթե չլիներ բռնաճնշումների հանգամանքը, կարող ենք ասել, որ իրականության մեջ գործ ունենք չափազանց զավեշտալի մի պետական համակարգի հետ, որի հիմնական գործելաոճը ընդդիմադիր անխտիր բոլոր խմբավորումների ճնշումն է, մարդու տարրական իրավունքների ոտնահարումը: Շատ հաճախ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ տարբեր խնդիրներ լռության են մատնվում` ելնելով բացառապես տնտեսական նպատակահարմարությունից, ինչը ամենևին սազական չէ համաշխարհային ժողովրդավարության այնպիսի կարևոր պատվարի, ինչպիսին ԱՄՆ–ն է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: