Կա վարկած, որ Սվո Ռաֆի որդուն խիստ գաղտնի կերպով են թաղել.դրա համար պատճառներ կային (Video)
Հոկտեմբերի 13-ին «Հրապարակ»-ը մի լուր էր տպագրել, ըստ որի՝ «Հայաստան է եկել գողական աշխարհի մոտ 12 ներկայացուցիչ, հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Եկել են սեպտեմբերի 20-ից հետո և մեկնել են նախորդ շաբաթ։ Գալու առիթը եղել է Սվո Ռաֆի որդու՝ Ալիկի մահը, որն ավտովթարի զոհ է դարձել։
Ժամանողների մեջ «ամենահեղինակավորը» ոմն Արամչոն է, ով ժամանակին անցնում էր «Դվինի» տիրոջ սպանության գործով և երկարժամանակ Երևանում չէր եղել, ուստի գողական շրջանակներին հարող հայ հանրությունը մեծ ոգևորությամբ է նրան դիմավորել, խոնարհվել նրա առաջ, տարբեր ժեստեր արել...»։
Նախ, ուշագրավ է, որ ռուսաստանյան, եվրոպական և նույնիսկ ԱՄՆ-ի որոշ քրեական շրջանակներում շատ հայտնի օրենքով գող Սվո Ռաֆի՝ Ռաֆիկ Բաղդասարյանի որդու մահվան լուրը մինչ այդ չէր հայտնվել մամուլի էջերում, իսկ հուղարկավորությունը փաստորեն կատարվել էր լուռ, «հույժ գաղտնի՛՛ պայմաններում:
Եթե հաշվի առնենք, որ Մոսկվայի «Լեֆորտովոյի» բանտում մահացած /հավանական է՝ սպանված/ Սվո Ռաֆի հուղարկավորությունն այն ժամանակ լուրջ իրադարձություն էր մթության ու պատերազմի մեջ գտնվող Հայաստանում, երբ թաղամասը լուսավորվել ու ասֆալտապատվել էր, իսկ հարգանքի վերջին հրաժեշտը տալու համար Հայաստան էին ժամանել քրեական աշխարհի 1000-ավոր ներկայացուցիչներ գրեթե բոլոր մայրցամաքներից, ապա Սվո Ռաֆի որդու դեպքում «լուռ» հուղարկավորությունն առնվազն տարօրինակ է. այն պետք է գոնե մարդաշատ լիներ, ինչն էլ իր հերթին և սովորաբար, խոսակցությունների և ինֆորմացիայի արտահոսքի պատճառ է դառնում:
Մանրամասների համար՝ այստեղ