Դատավորին 19 միլիոն դրամ են նվիրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանին 2015 թ. ընթացքում 19 միլիոն դրամ են նվիրել: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Չիչոյանի հայտարարագրից նաև իմանում ենք, որ նա 2015 թ. 120 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Իսկ իր դրամական միջոցները տարվա ընթացքում նվազել են՝ 28 միլիոն դրամից դառնալով 700 հազար դրամ:
Դատախազի տարեկան եկամուտներն էլ գոյացել են 10 միլիոն 518 հազար դրամ աշխատավարձից և 120 հազար ամերիկյան դոլար ստացված փոխառություններից (վարկերից):
Նշենք, որ Սերգեյ Չիչոյանի եղբայրը՝ Արմեն Չիչոյանը, նույնպես նույն ոլորտում է աշխատում՝ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազն է:
Սերգեյ Չիչոյանը մինչ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելը՝ 2003–2008 թթ. աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում, այնուհետև էլ զբաղեցրել Հյուսիսային քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: