Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Politics

Վիգեն Հակոբյան. «Ավելի խորքային պրոցեսներ կան՝ գործընթացն ամբողջովին սառած չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ինչպես նաև ՀՀԿ–ն կարծես փորձում են ժամանակ ձգել: Մյուս կողմից՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ շարունակվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

«Ժամանակը ձգելը հասկանալի է, բայց հաշվի առնելով սահմանադրական նորմը՝ այն մեծ ռեսուրս չունի (վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 1–ին խմբ.): Ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հստակ է: Կարծում եմ՝ Կառավարությունն ու այսօրվա իշխանություններն էլ ունեն իրենց առաջարկը: Ըստ իս՝ հիմա ոչ միայն բաց, այլև փակ խոսակցություններ ու բանակցություններ են գնում: Անկախ նրանից, թե ով հրապարակայնորեն ինչ է ասում, չեմ կարծում, թե պրոցեսն ամբողջովին սառած է: Այդ փակ բանակցությունների իմաստն ԱԺ նիստից առաջ դե ֆակտո պայմանավորվածություններ ձեռք բերելն է: Հիմա կողմերից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս ավելացնել իր հնարավոր բանակցային ռեսուրսը: Իհարկե, կարող եմ սխալվել, բայց ավելի խորքային պրոցեսներ կան»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը պատահական չի համարում նաև երկու կողմերի հանդիպումները աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների ներկայացուցիչների հետ. «Թե՛ դեսպանների, թե՛ այլ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումները ևս նույն նպատակն ունեն: Բացի այդ, չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական այդ կենտրոնների ներկայացուցիչները զուտ պասիվ լսողի կարգավիճակում են»:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը, ով դեռ շարունակում է մնալ ՀՀԿ նախագահ, ապրիլի 25–ի երեկոյան հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ըստ հաղորդագրության՝ կա կուսակցության ղեկավար մարմիններում կուսակցության նախագահի փոփոխության հարցը քննարկելու պայմանավորվածություն:

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ սկզբից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ հիմա փորձ է արվելու ռեֆորմացիա անել ՀՀԿ–ն. «Իսկ դրա համար, ըստ իս, Ս. Սարգսյանը պետք է նաև ՀՀԿ–ի նախագահ չլինի: Այսինքն՝ դե յուրե և դե ֆակտո պետք է փորձեն ՀՀԿ–ն այլևս չասոցացնել հենց Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն՝ այնպիսի իրավիճակ են փորձում ստեղծել, ըստ որի՝ ՀՀԿ–ն իր ներսում ռեֆորմների է գնում և կերպարանափոխվում է: Այսինքն՝ Ս. Սարգսյանի գնալով ինչ–որ մի մեծ էպոխայի վերջ են ֆիքսում: Եթե Ս. Սարգսյանը դուրս է գալիս ՀՀԿ–ից և հայտնվում են նոր ղեկավարներ, պետք է որ նաև փոփոխություններ լինեն, ինչը տրամաբանական կլինի, քանի որ իրենք այդ պրոցեսն են նախաձեռնել: Ըստ պրոցեսի՝ պետք է ավելի էական փոփոխություններ լինեն, ավելի ընդունելի կերպարներ գան: Այս գործընթացի մեջ են հիմա: Այսինքն՝ ուզում են ցույց տալ, որ ոչ միայն Ս. Սարգսյանն է գնում, այլև այն մարդիկ, ովքեր սիրված ու ընդունելի չեն ժողովրդի մեծ մասի կողմից: Իմ կարծիքով՝ մեսիջը հենց դրան է ուղղված: Չգիտեմ, թե ժամանակային առումով որքանով հնարավոր կլինի, բայց փորձելու են նաև լուրջ ռեբրենդինգ անել՝ քաղաքական տեսանկյունից ու քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից եմ դա ասում: Բայց ամեն դեպքում, քանի որ դեռ որևէ գործողություն, հարցազրույց դեռ չեմ տեսել, հիմա բարդ է կանխատեսել, թե ինչ վարքագիծ է ընդունելու ՀՀԿ–ն կոնկրետ Նիկոլի հետ բանակցությունների առնչությամբ: Կա միայն պաշտոնական հայտարարություն վերոնշյալ հանդիպման մասին, որտեղ կար հստակ մեսիջ կուսակցության նախագահի փոփոխման վերաբերյալ: Այսինքն՝ ուզում են արդիականալ, ավելի ընկալելի դառնալ, ընդգծել, որ Ս. Սարգսյանը ոչ միայն վարչապետի, այլև կուսակցության նախագահի պաշտոնից է հեռանում և ֆորմալ առումով քաղաքականության մեջ չէ»:

ՀՀԿ–ն վարկաբեկված է, և ժողովուրդը մերժում է նաև Կարեն Կարապետյանին: Դիտարկմանն ու հարցին, թե այս ամենից հետո ՀՀԿ–ն ռեբրենդինգի միջոցով որևէ արդյունքի կհասնի՞, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ամեն դեպքում թե՛ դե յուրե իշխանության, թե՛ հեղափոխական ընդդիմության և թե՛ նույն ընդդիմությանը առնետավազքի արդյունքում կպած ուժերի պարագայում մի ընդհանուր բան կա: Բոլոր կողմերն էլ ասում են, որ պետք է գնան արտահերթ ընտրությունների: Այս պահի դրությամբ բոլորն էլ հասկանում են, որ եթե գնում են այդ ուղղությամբ, ապա յուրաքանչյուրը պետք է պատրաստվի դրան: Այնուամենայնիվ, ՀՀԿ–ն դեռ ունի ռեսուրսներ: Այնպես չէ, որ ամեն ինչ սրբվեց ու անհետացավ: Կան ֆինանսական, վարչական ռեսուրսներ, չեմ բացառում նաև աշխարհաքաղաքական ռեսուրսը: Այս պարագայում ամենախոցելի իրավիճակում է իմիջը և փորձելու են քիչ թե շատ փոխել այն: Ես սկսեցի հիշել 80–ականների վերջի և 90–ականների սկզբի Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Այն ժամանակ էլ Կոմունիստական կուսակցությունը սկսեց կտրուկ փոխվել: Սկսեցին փոխվել մարդիկ, փոխվեց անգամ գաղափարախոսությունը: Մի պահ կոմունիստներն ավելի շատ սոցիալ–դեմոկրատական գաղափարախոսություն ունեին: Փորձում էին ցույց տալ, որ իրենք շատ արագ ադապտացվում են թե՛ ժամանակակից, թե՛ հասարակական պահանջներին: Հիմա ՀՀԿ–ն է փորձում, տեսնենք՝ ինչ կստացվի: Հիմա շատ դժվար է գնահատել, քանի որ ունենք նախ՝ շատ սուղ ինֆորմացիա, երկրորդը՝ չունենք օրինակներ»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում