Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
Socity

Ամերիկացի տնտեսագետի սենսացիոն բացահայտումը. ով էր Հայաստանում հեղաշրջում կազմակերպել

Geoclub.info-ի փոխանցմամբ՝ ամերիկացի տնտեսագետ, քաղաքական ու տնտեսական մեկնաբան Փոլ Քրեյգ Ռոբերթսը բացառիկ հարցազրույց է տվել Երևանյան աշխարհաքաղաքական ակումբի հեռուստաալիքին, որում նշել է, որ Հայաստանում պատրաստվում է հեղաշրջում: ԱՄՆ-ում Փոլ Քրեյգ Ռոբերթսը համարվում է «ռեյգանյան տնտեսական հրաշքի» ճարտարապետներից մեկը, որի շնորհիվ հաջողվել է երկիրը դուրս բերել ձգձգվող «ստագֆլյացիայից» (տնտեսական անկում և տնտեսության խաթարված վիճակ): Հարցազրույցի ժամանակ Ռոբերթսն անդրադառնում է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի դեպքերին:

Կայքը ներկայացնում է հարցազրույցի առաջին հատվածը, որն առնչվում է Հայաստանին՝ ընդգծելով, որ արժե լսել ԱՄՆ-ից այլընտրանքային կարծիք, քանի որ բոլորին քաջ հայտնի է Ուկրաինայի ու Հայաստանի հարցերում ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը: Ռոբերթսին հարց է ուղղվել ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի կողմից փետրվարին Հայաստան կատարած այցի, ամերիկյան ՀԿ-ների հետ դռնփակ հանդիպում ունենալու և ընդհանրապես վերջին շրջանում Հայաստանում նկատվող ամերիկյան ակտիվության մասին:

Շտապ տարածում եք բոլորդ. ամերիկացի տնտեսագետի սենսացիոն բացահայտումը. ով էր Հայաստանում հեղաշրջում կա… Ռոբերթսը հայտարարել է. «Նպատակները պարզ են՝ ազդեցություն ունենալ Հայաստանում: Վիկտորյա Նուլանդի այցի նպատակը Հայաստանում հեղաշրջում կազմակերպելն էր: Ամերիկայի կողմից Հայաստանում գործող ՀԿ-ներին ֆինանսավորելու նպատակն այնպիսի խմբեր ունենալն է, որոնք կարող են ակցիաների համար դուրս բերվել փողոցներ, և ունենալ այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կծառայեն Վաշինգտոնին:

Նրանք կաշխատեն այնպես, ինչպես որ Ուկրաինայի պարագայում է, քանի որ նրանք շատ լավ են վարձատրվում: Այդպիսով, ձեզ մոտ պլանավորվում է հեղաշրջում, ինչպիսին որ նախորդ տարի իրականացվեց Ուկրաինայում: Իսկ դա Վաշինգտոնին ևս մեկ բազա կտա երկրում, որը հանդիսացել է ԽՍՀՄ-ի մասնիկ: Եվ խաբված բազմաթիվ անձինք կմիանան հայկական ՀԿ-ներին, որոնք համագործակցում են Վիկտորյա Նուլանդի հետ:

Նպատակը Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները խզելն է: Նրանց կողմից հարված հասցնելը կախված է համապատասխան հնարավորությունից: Դա այն է, ինչը 2003 թվականին տեղի ունեցավ Վրաստանում՝ «Վարդերի հեղափոխությունը»: Դա նույնպես եղել է հեղաշրջում, որը կազմակերպել են Վաշինգտոնից ֆինանսավորվող ՀԿ-ները, որոնք էլ մարդկանց դուրս են բերել փողոցներ: Վաշինգտոնն այդպես է աշխատում, և նրա թիրախում են Հայաստանը, Ղրղզստանը և հնարավոր է՝ Ղազախստանն ու Ուզբեկստանը: Այդպիսի հեղաշրջումները, որոնք նրանց անվանում են ժողովրդավարական հեղափոխություն, կազմակերպվելու են բոլոր երկրներում, որոնք հանդիսացել են ԽՍՀՄ-ի մասնիկը: Եվ բնականաբար, նրանք հարձակվելու են ընտանեկան ինստիտուտի վրա, փորձեր են ձեռնարկելու ոչնչացնել ավանդական բարոյականությունը: Եթե Վաշինգտոնին հաջողվի հեղաշրջում իրականացնել Հայաստանում, ինչպես որ եղավ Ուկրաինայում, հաջորդ քայլը լինելու է հայ ընտանիքի վրա հարձակվելը, միասեռականությունն օրինականացնելը, ծնողական վերահսկողությունից երեխաներին դուրս բերելը, ծնողների ու երեխաների միջև հարաբերությունների վերաիմաստավորումը: Հայաստանը պարզապես կփլուզվի և կդառնա Ամերիկայի վասալ պետությունը:

Դա իրական սպառնալիք է Հայաստանի համար: ԱՄՆ-ը փորձում է ներկայանալ որպես հիանալի երկիր, որը խորհրդանշում է ազատություն ու բարություն: Եվ նրանք աշխատում են մարդկանց հետ, որոնք դեռևս գտնվում են ԽՍՀՄ կոմունիստական (տոտալիտար) կարգի 70-ամյա կառավարման տպավորության տակ: Իսկ այդպիսի մարդկանց շատ հեշտ է մոլորեցնելը: Կփլուզվի ողջ երկիրը: 25.04.2018 Շտապ տարածում եք բոլորդ. ամերիկացի տնտեսագետի սենսացիոն բացահայտումը. ով էր Հայաստանում հեղաշրջում կա…

Վաշինգտոնը ոչնչացնում է մշակույթը: Տեսե՛ք, թե ինչ եղավ ճապոնական մշակույթի հետ, անգլիական, գերմանական, իտալական մշակույթի հետ, ամեն ինչ ամերիկանացված է՝ ֆիլմերը, երաժշտությունը: Դրա համար էլ եթե Վիկտորյա Նուլանդը եկել է ձեզ մոտ՝ Հայաստան, նշանակում է, որ Հայաստանում կիրականացվի հեղաշրջում: Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, որովհետև Վաշինգտոնը վիթխարի սպառնալիք է դառնում ողջ աշխարհի, այդ թվում նաև ամերիկացիների համար»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, թե Հայաստանում մոտ 350 ՀԿ քարոզչություն է իրականացնում եվրասիական ինտեգրման դեմ և «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման օգտին:

Իսկ 2013 թվականի մարտին հրապարակվեց ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, չորս տարի բանտում անցկացրած լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի «Երկու միլիոն դոլար Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության համար» հոդվածը, որում նշված էր, որ Ադրբեջանում լայն գործունեություն ծավալած ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) 2 միլիոն դոլար է ծախսել մարդկանց փողոցներ դուրս բերելու և հեղաշրջում իրականացնելու համար: Դա մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, որի իշխանությունները բողոք հղեցին ԱՄՆ-ի դեսպանատանը և NDI-ին մեղադրեցին Ադրբեջանի կառավարության դեմ երիտասարդության քայքայիչ ակցիաները ֆինանսավորելու մեջ: Ավելի ուշ նրանք վերջ դրեցին երկրում NDI-ի գործունեությանը:

Մանրամասներն՝ այստեղ