Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys
Socity

Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առավոտյան ժամը 11:00–ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»: Սա ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի դեռ ժամեր առաջ արված կոչն էր, որն ընդամենը ժամեր անց կրկին փողոց դուրս բերեց բազմահազար մարդկանց: Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը շարունակելու ահազանգը ստացավ ուսանողը, բժիշկը, արվեստագետը, «վաստակավորը» ժողովրդից ստացած արվեստագետը, Սփյուռքն ու Սփյուռքից ժամանած հայերը, ովքեր եկել են հայրենիք՝ մինչև վերջ հայրենակիցների կողքին կանգնելու համար:

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրվա անելիքները: Կոնկրետ երթուղի չհայտարարվեց, բայց երթը սկսվեց Մաշտոցի պողոտայից: Ոստիկանների թվի ու զինտեխնիկայի ավելացմանը զուգահեռ՝ երթի մասնակիցների թիվը կրկնապատկվում էր:

Նշենք, որ թեև Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակում է հայտարարություններով հանդես գալ: Նա մասնավորապես հայտարարել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Մաշտոցի պողոտայում երթի հենց սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ–ն ու Կարեն Կարապետյանը փորձում են ժողովրդի ձեռքից խլել հաղթանակը:

«Մենք հստակ հայտարարում ենք, որ թույլ չենք տալու: Նա մթագնեց ժողովրդի հաղթանակը և իրեն վերագրեց այն: Նա փորձում է գողանալ ժողովրդի հաղթանակը: Մենք ձեզ կոչ ենք անում դուրս գալ փողոց: Դուրս արի՛ փողոց և տեր կանգնիր քո հայրենիքին: Դուրս արի՛ փողոց և տեր կանգնիր քո ազատությանը: Դուրս արի՛ փողոց և տեր կանգնիր քո հաղթանակին: Եվ ուրեմն՝ ՀՀԿ հեռացիր»,– իր կոչը հղելով քաղաքացիներին, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ցուցարարների տրամադրվածությունն, այդուհանդերձ, նույնն է: «Գժական», «Դուխով», «ՀՀԿ հեռացիր», «Մերժիր Սերժի Կարենին» կոչերով նրանք լցրել էին Երևանի փողոցները: Վարորդների դեմքին ևս ժպիտ էր՝ ազդանշաններով քաջալերում էին երթի մասնակիցներին: Իրենց տան պատուհաններից ու նաև մասնավոր ընկերությունների շենքերից ևս ողջունում էին ցուցարարներին:

Մաշտոցի պողոտայում հանդիպեցինք նաև ռեժիսոր Հրանտ Վարդանյանին:

Նա շտապում էր Հանրապետության հրապարակ՝ միանալու մյուս ցուցարարներին: «Փաստ»–ի հետ զրույցում ռեժիսորը նախ ասաց, որ դեռ չի ցանկանում կատարվելիք ու շարունակական իրադարձությունների առումով «պրագնոզ» տալ: Հետո, շարունակելով խոսքը, նշեց, որ այս պահին կարևոր ուղերձ ունի. «Բոլորդ Նիկոլի կողքը կանգնեք: Գնացեք և Նիկոլի կողքին կանգնեք: Ազգը պետք է Նիկոլի կողքին կանգնի՝ որովհետև ամեն ինչ վտանգավոր է»:

Երթը շարժվեց նաև Կորյուն փողոցով: «Միանալու» կոչ հղեցին Երևանի ճարտարագիտական համալսարանի , Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանի ուսանողներին: Թեպետ հավելենք՝ երթին արդեն իսկ մեծ թվով ուսանողներ էին միացել:

Գարիկ Առաքելյանը Մոսկվայից Հայաստան է վերադարձել այստեղ կատարվող իրադարձություններին մասնակցելու համար:

Անդրադառնալով իրար հաջորդող իրադարձություններին, «Փաստ»–ի հետ զրույցում նա նախ նշեց. «Իշխանությունները իրավիճակը չեն հասկանում և լուրջ չեն ընդունում այն: Ի դեմս այս ուսանողների՝ այսօր մենք գեղեցիկ, առողջ ու լավ երիտասարդություն ունենք: Հայաստանը պետք է մեր երիտասարդության կողքին լինի: Նրանք է, որ պետք է բախտորոշեն հայ ազգի ճակատագիրը: Թշվառությունը, միգրացիան, այդ ամենը ՀՀԿ–ի աշխատելաոճի հետևանքն են: Իրենք մատների արանքով են նայել երկրին, ամեն մեկը մտածել է իր, իր գրպանի, մերձավորների ու շրջապատի մասին: Դրա համար էլ այս ամենը պետք է ջնջվի, մաքրվի ու նոր էջից սկսվի»:

Գարիկ Առաքելյանն ընդգծեց, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ ուզում է հետ վերադառնալ:

«Մենք բոլորս ուզում են վերադառնալ մեր հայրենիք: Հայրենիքում ապագա չենք տեսել, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հնավորություն չեն տվել: Այդ ամենը տեսնելով՝ մարդիկ թողել ու հեռացել են: Իսկ պայքարի այս ամբողջ օրերի ընթացքում հույս է արթնացել: Ես մեծ հույսեր եմ փայփայում հանրահավաքի առաջնորդների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ: Նրանք կարող են ծաղկեցնել մեր Հայաստանը»,–հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցները նաև Խանջյան փողոցով անցան, զուգահեռ էլ ողջունեցին նաև ոտիկանության շենքում գտնվող ոստիկաններին: Քաղաքացիները շարունակում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որոնք բացառապես խաղաղ բնույթ են կրում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում