Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. BBC-ի անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրավիճակին
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել մեկ շաբաթից ավել տևած մեծամասշտաբ բողոքի ցույցերից հետո։ Ընդդիմադիր ուժերը մեղադրում էին պրն. Սարգսյանին իշխանությունից կառչելու համար այն բանից հետո, երբ նա ընտրվեց վարչապետ երկիրը 2 նստաշրջան նախագահելուց հետո։
«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասել է Սարգսյանը։
Հայտարարությունը հաջորդել է ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը։ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել էր կիրակի օրը՝ Սերժ Սարգսյանի հետ ուղիղ հեռարձակվող բանակցությունների ձախողումից հետո։