«Սուպեր մաման» շարունակություն կունենա. Հայկ Մարությանը՝ ֆիլմի նկարահանումների մասին և ոչ միայն
Past.am-ի զրուցակիցը դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական ակտիվիստ Հայկ Մարությանն է:
- «Ազիզյանները» սիթքոմից սկսենք: Իհարկե, այն ոչ բոլորին է հասանելի, բայց մեծ արձագանք է ստացել հեռուստադիտողի շրջանում: Ի՞նչ փուլում են նկարահանումները և արդյո՞ք հեռուստադիտողը հնարավորություն կունենա՞ այն երբևիցե դիտելու:
- Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ հեռուստադիտողը սիթքոմը դիտելու հնարավորություն անպայման ունենալու է: Մենք արտադրող ընկերություն ենք, որն իր արտադրանքը վաճառում է «Պանարմենիա» ՓԲԸ-ին, հետո արդեն ընկերությունը որոշում է կայացնում, թե ինչպես, ինչ կարգավիճակով կամ որ ալիքներով այն հեռարձակի: Այս պահին որոշումն այնպիսին է, որ այն հեռարձակվի միայն Ucom ցանցով, բայց այս տարվա մեջ հեռարձակում լինելու է նաև հեռուստատեսությամբ, ամենայն հավանականությամբ՝ «Արմենիա» TV-ով:
- Խոսակցություններ կան նոր ֆիլմի մասին: Ինչքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը և ե՞րբ հնարավորություն կունենանք դիտելու այն:
- Նկարահանումները պատրաստման փուլում են: Խոսքը բոլորի կողմից սիրված «Սուպեր մամայի» մասին է, կարելի ասել, դրա շարունակությունն ենք ցանկանում նկարահանել: Չնայած՝ շարունակություն բառն այնքան էլ տեղին չէ, որովհետև այս անգամ իրավիճակը լրիվ այլ է լինելու::
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: