Ջանք ու եռանդ չեմ խնայելու նոր և առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար. գործարար Արտակ Թովմասյան
Գործարար Արտակ Թովմասյանի գրասենյակից հաղորդագրություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
ողջունում եմ հայ ժողովրդի հաղթանակը: Հպարտ եմ, որ առանց լուրջ բախումների և արյան մեր ժողովրդին, մեր երիտասարդներին հաջողվեց հասնել նման բացառիկ հաջողության, հաջողություն, որի մասին կերազեին բազմաթիվ այլ ազգեր:
Ես տևական ժամանակ ներդրումային ծրագրեր եմ իրականացրել մեր հայրենիքում, իսկ ժողովրդի հաղթանակից հետո՝ առավել մեծ ոգևորությամբ, ջանք ու եռանդ չեմ խնայելու նոր աշխատատեղերի բացման, խոշոր ներդրումների, նոր և առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար:
Մեր բոլորիս պարտքն է՝ լինել ժողովրդի կողքին, ամեն ինչ անել, որ մարդն իր կենցաղում զգա փոփոխությունների շունչը, ունենա արժանապատիվ ապագա, կարողանա արժանավայել ապրել մեր հայրենիքում և չմտածի արտագաղթի մասին:
Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից՝ կոչ եմ անում Հայաստանում ամեն գնով պահպանել սահմանադրական կարգը: