Մարզպետը փոխառություններ է հանձնել, բնակարան գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2017 թ. տարեկան հայտարարագիրը։
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 19 միլիոն դրամով նոր բնակարան է ձեռք բերել, տարվա ընթացքում էլ՝ փոխառություններ հանձնել։
Տարեսկզբին հանձնել է 19 միլիոն դրամ, որը մինչ տարեվերջ վերադարձվել է իրեն, այնուհետև հանձնել է ևս 9 միլիոն 44 հազար դրամ։
Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 2 միլիոն 500 հազար դրամ և 3500 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 14 միլիոն 728 հազար դրամ, որից 8 միլիոն 494 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում