Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Հովիկ Չարխչյան. «Նոր սերնդի ու նոր որակի ականատեսն ենք՝ իշխանությունները տագնապելու բոլոր հիմքերն ունեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն 8 օր շարունակվող հանրահավաքներն ու ակցիաները, ըստ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի, նախկին կանխատեսումների տրամաբանական զարգացումն են:

«Օրեր, ամիսներ շարունակ ահազանգվում էր, որ հասարակության համբերությունն անսպառ չէ, որ մի օր պայթելու է, և այդ հեղեղը լցվելու է քաղաքի փողոցներն ու այլևս շատ դժվար է լինելու այն կասեցնել: Մենք այսօր այդ կանխատեսելի զարգացման ականատեսն ենք և այստեղ ես որևէ զարմանալի, անսպասելի ու չնախատեսված բան չեմ տեսնում: Այլ խնդիր է, որ իշխանությունները մինչև վերջին պահն էլ փորձում են այս ամենը «մի խումբ մարդկանց խժդժություններ» ներկայացնել, թեև իրենց հոգու խորքում շատ լավ հասկանում են, թե երկրում ինչ է կատարվում, և սա ինչի հետևանքն է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հովիկ Չարխչյանը:

Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին, նա նկատեց. «Բնության մեջ գոյություն չունի այնպիսի հասարակություն, որ զուրկ է պայքարելու, ընդվզելու ընդունակությունից: Հասարակության սպասումները և դադարները չպետք է նույնացվեն ապատիայի կամ իր հիասթափությունների հետ: Ամեն ինչ իր ժամանակն ու պահն ունի: Այնպես որ՝ ոչ ոք չի կարող օրացույցային ժամկետներ նշել ու ասել, թե՝ գիտեք՝ ամսվա մեջ կոնկրետ ժամանակահատվածում հասարակությունը պետք է ընդվզի, իսկ մյուսում՝ դադար տա: Գուցե շատերին թվա, թե այն, ինչ մեզ մոտ կատարվում է, ուշացած է կամ ավելի վաղ պետք է լիներ: Բայց այդ ասելուց առաջ փորձեք հասկանալ, ինչու չեղավ, ենթադրենք, մեկ կամ կես տարի առաջ: Երբ նորից վերանայում ենք իրադարձությունների ամբողջ շղթան, տեսնում ենք, որ ամեն ինչն իր բնական ընթացքի մեջ է: Ես քիչ առաջ եմ փողոցից եկել. երբ տեսնում ես հսկայական բազմությունը, հոսքը, նրանց փայլող աչքերը, մինչև վերջ գնալու պատրաստակամությունը, բոլոր տեսակի կասկածները ցրվում են»:

Մեր զրուցակցի խոսքով՝ կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոտքի է կանգնել հատկապես երիտասարդությունը. «Իսկ երիտասարդությունը յուրքանչյուր ժողովրդի, երկրի ու հասարակության ամենապայծառ, ամենաակտիվ, ամենաանկասելի, էներգիայով լի ու բոլոր տեսակի վախերից ազատված հատվածն է: Նրանց հեշտ չէ բերել ու գցել ցանկացած հունի մեջ: Այնպես որ՝ իշխանություններն այսօր մտահոգվելու, անգամ տագնապելու բոլոր հիմքերն ունեն: Առհասարակ, շատ ուշադիր եմ հետևում այն ամենին, ինչն իրականացնում է Նիկոլն իր խմբի և մյուս ակտիվիստների հետ: Պետք է ասեմ, որ բավականին գրագետ ու նաև շատ յուրահատուկ քայլեր են: Այսօր կյանքի են կոչվում պայքարի մեխանիզմներ, որոնք նախկինում երբեք չեն իրագործվել: Բացի այդ, դրանք ապացուցում են իրենց կենսունակությունը: Այսինքն՝ մենք տեսնում ենք և՛ գործողությունը, և՛ դրա հետևանքը, և՛ արձագանքը: Տա Աստված՝ մեր երեխաներից և ոչ ոքի մատը փուշ չմտնի, խուսափենք կորուստներից, ցավալի իրավիճակներից: Կազմակերպիչներն իրենք են ասում, որ քաղաքացիական անհնազանդություն է, բայց առանց բռնությունների: Իսկ ովքեր ամբիոն են բարձրանում նման կոչերով՝ հեռացվում են: Սա դրական է ու կարևոր հենց իրենց համար. մյուս կողմը չի կարող կառչել նման կոչերից, քանի որ դրանք չկան»:

Հովիկ Չարխչյանը շեշտեց՝ երկրի իշխանությունները հակափաստարկներ չունեն:

«Նրանց հակափաստարկը ոստիկանությունն է ու պատժիչ գործողությունները: Սա նշանակում է, որ իշխանությունները լիովին սպառված են և գործի են դրել ուժային մեթոդներով այս ամենը ճնշելու, խեղդելու ու նման կերպ ասպարեզից հեռացնելու գործողությունները, ինչը երբեք արդյունքի չի բերել: Ի դեպ՝ բոլորովին կարևոր չէ, թե շարժումը կհաղթի, թե՝ ոչ: Կարևորն այն է, որ այսօր մենք նոր որակի ականատեսն ենք: Տեսնում ենք այն սերնդին, որն այլևս ոչ մի գնով թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները, կեցության ձևերը: Նրանք, ովքեր այսօր փողոցում են՝ արդեն հաղթել են: Իսկ հաղթողին չեն դատում»,– եզրափակեց Հ. Չարխչյանը

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում