Ոստիկաններն արդեն ձեռք են բարձրացնում բժիշկների ու դասախոսների վրա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ ոստիկանները կատաղած հարձակում են գործել Բժշկականի ուսանողների վրա: 18–20 տարեկան աղջիկ ուսանողների մազերից բռնած քարշ են տվել ասֆալտի վրայով: Համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանը, տեսնելով, թե ինչպես են ծեծում իր ուսանողուհիներին, փորձել է միջամտել:
«18–20 տարեկան աղջիկներին ոստիկանները մազերը բռնած քարշ էին տալիս, բերման ենթարկում, միջամտեցի, ասացի՝ ամոթ է, սկսեցին ինձ ծեծել, իրենց գործողություններից իրենք կարծես հաճույք էին ստանում»,– ասաց բժիշկ, դասախոս Հ. Հովհաննիսյանը:
Նա գանգոսկրային վնասվածք և այտոսկրի կոտրվածք է ստացել և այժմ պառկած է համալսարանական առաջին կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում