«Կոչիր ինձ Մարթա». լուսանկարիչը նկարահանել է պոռնոինդուստրիա մտած 23-ամյա ընկերուհու առաջին քայլերը (18+)
Լուսանկարիչ Կատյա Ռեպինան, ով ապրում է Բարսելոնայում, ծանոթացել է իսպանացի պոռնոաստղ Մարթայի հետ, երբ նա սկսում էր նկարահանվել դեռ 23 տարեկանում։ Հաջորդ երկու տարիներին աղջիկների ծանոթությունը վերածվում է ընկերության, ու լուսանկարիչը ֆիքսել է դերասանուհու ինտիմ կյանքը։ Ֆոտոնախագիծը նա անվանել է՝ «Կոչիր ինձ Մարթա»։
Մարթայի նախկին ընկերն ընդունել է նրան ու համարել մեծահասակների համար ֆիլմերում նկարվելը նրա կյանքի մի մասը։ Սակայն Մարթան ինքը ծանր է տարել, երբ ընկերը նայել է իր մասնակցությամբ տեսանյութերը։ Ինքը՝ դերասանուհին, որքան էլ պարադոքսալ հնչի, ասել է, որ երբեք չի հանդիպի տղամարդու հետ, ով այդ ոլորտում է աշխատում։
Մարթան ասում է, որ պոռնոն իր համար երբեք տաբու չի եղել, ու նման ֆիլմերում նկարահանվելը իր համար հնարավորություններ են բացել։
Լուսանկարիչն ասում է, որ Մարթան կամային ու ուժեղ կին է։ Ինքը սպասել է տեսնել ճնշված ու խեղճ կնոջ, սակայն դա այդպես չէ։
«Որպես դերասանուհի ես նշում եմ իմ սահմանները՝ սա անում եմ, սա անում եմ, սա՝ չէ, եթե դուր չի գալիս, ես փաս»,- ասում է Մարթան։
«Մարդիկ մտածում են, որ այդ մեծահասակների համար ֆիլմում նկարվելիս դու հաճույք ես ստանում։ Դա այդպես չէ, ես աշխատում եմ ուղղակի»,- նշում է դերասանուհին։